Current News

Job Opportunity for Ambitious and Proactive Young People

ANNOUNCEMENT

"Job Opportunity for Ambitious and Proactive Young People"


The Enterprise Incubator Foundation (EIF) is looking for ambitious, proactive, and goal-oriented young people to join its various programs and contribute to the development of technological and innovative initiatives.

Faculty Research Funding Program 2026

Call for Applications

Faculty Research Funding Program 2026

The Enterprise Incubator Foundation (EIF), with the support of PMI Science R&D Center Armenia, is excited to announce the Faculty Research Funding Program 2026 — an AI-driven initiative designed to foster innovative research that addresses the industry's current challenges and bridges the gap between academic research and industry needs.

Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work

13.03.2012

Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ

m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր առաջադրանքներից 


Եթե Դուք սիրում եք հետաքրքիր գաղափարներ ստեղծել, այս միջոցառումը Ձեր հնարավորությունն է ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին և ստանալու 1000-ից մինչև 20,000 ԱՄՆ դոլլարին համարժեք մրցանակ ընդամենը հետաքրքիր գաղափար մտածելով և ներկայացնելով: 


Մրցույթին Ձեր մասնակցությունը հեշտացնելու համար հրավիրում ենք Ձեզ մասնացկել շաբաթ օրը, մարտի 17-ին, ժամը 10:30-ից – 17:00-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք միջոցառմանը: Մեր մասնագետները Ձեզ կներկայացնեն միկրոաշխատանքի հաջողված օրինակներ և կօգնեն ստեղծել բջջային հեռախոսի համար նախատեսված միկրոաշխատանքի ծրագրի գաղափարներ, ձևակերպել դրանք, և ներկայացնել միջազգային ժյուրիին: Ձեր գաղափարը պետք է առնչվի որևէ առկա խնդրի կամ կարիքի, որոնք կլուծվեն միկրոաշխատանքով, և պետք է ունենա շուկայական պահանջարկ: Դուք կարող եք մասնակցել ինքնուրույն կամ որպես թիմի անդամ: Միջոցառմանը և մրցույթին մասնակցությունն անվճար է: 



Միկրոաշխատանքը փոքրածավալ թվային առաջադրանք է, որը մարդիկ կարող են կատարել ցանկացած վայրում՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար: Ներկայումս միկրոաշխատողները օգտվում են հիմնականում համակարգիչներից, ինչը սակայն թանկ հաճույք է և պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն: Իսկ եթե նրանք կարողանային աշխատել իրենց բջջային հեռախոսներով, ապա զարգացող երկրներում կստեղծվեին ահռելի չափով աշխատատեղեր՝ հաշվի առնելով այն, որ զարգացող երկրներում օգտագործվում է մոտ 5 միլիարդ բջջային հեռախոս: 


m2Work («Մոբայլ միկրոաշխատանք») մրցույթը միկրոաշխատանքների ապագան ձևավորելու և զարգացող երկրներում հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներից շատերի համար աշխատանք/եկամուտի աղբյուր ստեղծելու Ձեր հնարավորությունն է:  


Միջոցառմանը մասնակցելու համար լրացրեք կից ներկայացված դիմում հայտը և ուղարկեք [email protected], [email protected] էլ. հասցեով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ.-ի մարտի 15-ը: 


Հարցերի դեպքում դիմեք «ԷմԼաբ» (www.mlabeca.com) նշված էլ. հասցեներով կամ զանգահարեք 21-97-41(32) հեռախոսահամարով: Մանրամասն տեղեկությունների համար այցելե´ք http://www.mlabeca.com/eng/new_announcements/m2workannounc/ կամ m2Work-ի պաշտոնական կայքէջ՝ www.ideasproject.com/m2Work: 

Մասնակցության հայտ




Back
Contact Us | About | Projects | Services | News | Researches | Guides | Startup Ecosystem | R&D Ecosystem | BLOG