Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

CRDF Global

Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը (CRDF Global) ՀՀ Կառավարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացը խթանող մի շարք դրամաշնորհային ծրագրեր:


Այդ ծրագրերը ֆինանսավորում են տարբեր բնագավառներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները, եթե դրանք ուղղված են համազգային խնդիրների լուծմանը: Ավելին, դրանք ծառայում են որպես մոդելներ համաշխարհային մակարդակի գիտահետազոտական աշխատանքների կառավարման համար, որոնք գիտնականներին սովորեցնում են մրցակցել շուկայական տնտեսությունում, որտեղ կարևոր դեր են խաղում դրամաշնորհային առաջարկներն ու ոլորտային համագործակցությունը: CRDF Global կազմակերպության և ՁԻՀ-ի համաֆինանսավորմամբ կազմակերպվող երկկողմանի դրամաշնորհային մրցույթները խթանում են համատեղ հետազոտությունների իրականացումը հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում:


Ծրագիրը խթանում է գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ի օգուտ տնտեսության զարգացման, ամրապնդում է ոլորտի և հետազոտական համայնքների միջև կապերը, զարգացնում է հետազոտողների ու գիտնականների ձեռնարկատիրական հմտություններն ու բիզնես մտածելակերպը:


Գիտական և տեխնոլոգիական երկարատև առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է ստանձնի այս ծրագրերի շարունակական իրականացման պատասխանատվությունը: ՀՀ Կառավարությունը և ՁԻՀ-ն արդեն ցուցաբերել են իրենց աջակցությունը՝ համաֆինանսավորելով այս նախաձեռնությունները, ինչը հաստատում է այն, որ հյուրընկալող երկիրը արժևորում է այս կազմակերպությունը և նրա կողմից ներկայացված մոդելը:


CRDF Global-ը ոչ առևտրային անկախ կազմակերպություն է, որն նպաստում է գիտական և տեխնիկական բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը՝ հատկացնելով դրամաշնորհներ, տեխնիկական ռեսուրսներ և վերապատրաստման դասընթացներ: CRDF Global կազմակերպությունը հիմնադրվել է Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում և ունի գրասենյակներ Մոսկվայում /Ռուսաստան/, Կիևում /Ուկրաինա/, Ալմա Աթայում /Ղազախստան/ և Ամմանում /Հորդանան/:


Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.crdf.org:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ