Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

ՁԻՀ-ն ակտիվորեն մասնակցում է տարբեր մրցույթների կազմակերպմանը, որոնք նպաստում են ստեղծագործական մտքի և նորարարության զարգացմանը և մասնակիցներին թույլ են տալիս ստուգել իրենց գիտելիքներն ու կարողությունները: Մրցույթները ՏՀՏ և կրթական ոլորտների համագործակցության յուրօրինակ հարթակ են, որոնք համախմբելով Հայաստանի լավագույն ծրագրավորողներին՝ խթանում են երիտասարդների շրջանում նորարարության զարգացումը և ՏՏ մասնագետների հաջորդ սերնդի մասնագիտական կարողությունների կատարելագործումը:


ԲԱՑ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

Ամենամյա այս միջոցառումը նպատակ ունի բացահայտել Հայաստանի ՏՀՏ ոլորտի երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների մակարդակը: Առաջատար ՏՏ ընկերությունները, ինչպիսիք են ՍԱՆ Մայքրոսիստեմզը և Մայքրոսոֆթ կորպորացիան, համատեղ կազմակերպում են մասնագիտական կատարելագործման ճամբարներ, որոնցում մասնակցությունն անվճար է: Մրցույթի հաղթող թիմերին շնորհվում են խոշոր դրամական պարգևներ և այլ մրցանակներ:


ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ ՀԱՅԱՍՏԱՆ

 
«Երևակայության գավաթը» Մայքրոսոֆթի տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը: Մրցույթն անցկացվում է արդեն տաս տարի: Յուրաքանչյուր տարի մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում է որևէ երկրում: Անցյալ տարի «Երևակայության գավաթ» մրցույթին գրանցվել են ավելի քան 358,000 ուսանող շուրջ 183 երկրներից: 


Հայաստանում մրցույթն անցկացնում են Մայքրոսոֆթի հայաստանյան

գրասենյակը, Ձեռնարկությունների ինկուբատոր
հիմնադրամը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ սկսած 2008թ.-ից: Հայաստանյան մրցույթի հաղթող թիմերը հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց գաղափարներն ու նորարարական լուծումները Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում: Մրցույթը Հայաստանի երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռում մրցել միանման մտածելակերպ ունեցող իրենց հասակակիցների հետ և իրենց նորարարական մտածելակերպի ու մասնագիտական կարողությունների շնորհիվ ճանաչվել ոլորտի համաշխարհային առաջատարների ու բուհերի կողմից:


Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.imaginecup.am:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ