Current News

SCIENCE INCUBATION PROGRAM 2024

ANNOUNCEMENT

SCIENCE INCUBATION PROGRAM 2024 /Clobal call/

 

We're excited to launch the global call for the Science Incubation Program 2024, implemented by the Enterprise Incubator Foundation (EIF) with support of the PMI Science R&D Center Armenia. The program aims to support research groups, companies, and institutions worldwide in developing disruptive ideas and highly applied research. It fosters collaborations between industry and academia, facilitating the commercialization of science and research output valorization.

In-House Artists - Black Box Hub

ANNOUNCEMENT


Calling Armenia-based visionary artists! Enterprise Incubator Foundation (EIF) is looking for talented in-house artists for its Black Box Hub initiative implemented by Gyumri Technology Center (GTC) and powered by Artbox, Funded by the European Union in Armenia in the framework of the Katapult Creative Accelerator Program. This unique opportunity aims to bring aboard creative minds who will play a key role in shaping our special community.

Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work

13.03.2012

Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ

m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր առաջադրանքներից 


Եթե Դուք սիրում եք հետաքրքիր գաղափարներ ստեղծել, այս միջոցառումը Ձեր հնարավորությունն է ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին և ստանալու 1000-ից մինչև 20,000 ԱՄՆ դոլլարին համարժեք մրցանակ ընդամենը հետաքրքիր գաղափար մտածելով և ներկայացնելով: 


Մրցույթին Ձեր մասնակցությունը հեշտացնելու համար հրավիրում ենք Ձեզ մասնացկել շաբաթ օրը, մարտի 17-ին, ժամը 10:30-ից – 17:00-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք միջոցառմանը: Մեր մասնագետները Ձեզ կներկայացնեն միկրոաշխատանքի հաջողված օրինակներ և կօգնեն ստեղծել բջջային հեռախոսի համար նախատեսված միկրոաշխատանքի ծրագրի գաղափարներ, ձևակերպել դրանք, և ներկայացնել միջազգային ժյուրիին: Ձեր գաղափարը պետք է առնչվի որևէ առկա խնդրի կամ կարիքի, որոնք կլուծվեն միկրոաշխատանքով, և պետք է ունենա շուկայական պահանջարկ: Դուք կարող եք մասնակցել ինքնուրույն կամ որպես թիմի անդամ: Միջոցառմանը և մրցույթին մասնակցությունն անվճար է: 



Միկրոաշխատանքը փոքրածավալ թվային առաջադրանք է, որը մարդիկ կարող են կատարել ցանկացած վայրում՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար: Ներկայումս միկրոաշխատողները օգտվում են հիմնականում համակարգիչներից, ինչը սակայն թանկ հաճույք է և պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն: Իսկ եթե նրանք կարողանային աշխատել իրենց բջջային հեռախոսներով, ապա զարգացող երկրներում կստեղծվեին ահռելի չափով աշխատատեղեր՝ հաշվի առնելով այն, որ զարգացող երկրներում օգտագործվում է մոտ 5 միլիարդ բջջային հեռախոս: 


m2Work («Մոբայլ միկրոաշխատանք») մրցույթը միկրոաշխատանքների ապագան ձևավորելու և զարգացող երկրներում հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներից շատերի համար աշխատանք/եկամուտի աղբյուր ստեղծելու Ձեր հնարավորությունն է:  


Միջոցառմանը մասնակցելու համար լրացրեք կից ներկայացված դիմում հայտը և ուղարկեք [email protected], [email protected] էլ. հասցեով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ.-ի մարտի 15-ը


Հարցերի դեպքում դիմեք «ԷմԼաբ» (www.mlabeca.com) նշված էլ. հասցեներով կամ զանգահարեք 21-97-41(32) հեռախոսահամարով: Մանրամասն տեղեկությունների համար այցելե´ք http://www.mlabeca.com/eng/new_announcements/m2workannounc/ կամ m2Work-ի պաշտոնական կայքէջ՝ www.ideasproject.com/m2Work

Մասնակցության հայտ




Back
Contact Us | About | Projects | Services | News | Researches | Guides | Startup Ecosystem | R&D Ecosystem | BLOG