Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ

Ոլորտի զարգացման, ընկերության ընդլայնման կամ նոր ապրանքի թողարկման դեպքում արդյունավետ ռազմավարությունը որոշիչ պայման է հաջողության հասնելու համար: Մենք ունենք պետական և մասնավոր մակարդակում ռազմավարություններ մշակելու հարուստ փորձ: 


Մենք մեծ մասնակցություն ենք ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի վերլուծության և զարգացման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ռազմավարությունների մշակման գործում, սերտորեն համագործակցել ենք ռազմավարության մշակմամբ զբաղվող արտասահմանյան պետական գործակալությունների հետ: Այս բնագավառում ունեցած մեր հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք դառնալ աշխարհի զարգացող երկրների պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների գործընկերը և արդյունավետ կերպով համագործակցել զարգացման ռազմավարություններ և բարեփոխումների ծրագրեր մշակելու ուղղությամբ: 


Մենք համագործակցում ենք զարգացման տարբեր փուլերում գտնվող ՏՏ ընկերությունների հետ՝ մշակելով նրանց համար հաջողության հասնելու ռազմավարություններ: Կառուցվածքային կազմակերպման և գործարար միջավայրի գործոնների վերլուծություն կատարելու մեր հարուստ փորձը, ինչը հանդիսանում է արդյունավետ ռազմավարություն մշակելու կարևորագույն նախադրյալներից մեկը, տվել է լուրջ արդյունքներ: ՏՏ ոլորտի սկսնակ և խոշոր վերազգային ընկերությունների համար մենք մշակում ենք ընկերության ընդհանուր ռազմավարությունը, կազմում, գնահատում և փարձարկում ենք ներդրումների, շուկա մուտք գործելու, ապրանքի մշակման և մարքեթինգային ծրագրեր:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ