Ընթացիկ Նորություններ

Հայտնի դարձան IMG ու STEP գրանտային մրցույթների հաղթողները

08.05.2017

Մայիսի 5-ին հայտնի դարձան IMG ու STEP գրանտային մրցույթների հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

ՀՀ ստարտափներն Իսպանիայում մասնակցել են Startup Olé կոնֆերանսին

02.05.2017

Հայաստանյան 10 ստարտափ մասնակցել է Իսպանիայում կայացած Startup Olé կոնֆերանսին: Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել ՓՄՁ ԶԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցության արդյունքում: 

ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ

«Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որն ապահովում է ֆինանսավորում, խորհրդատվություն, ինչպես նաև կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ և խոստումնալից ընկերություններին:


Հիմնադրամը ստեղծվել է 2003 թ-ին երեք համահիմնադիրների՝ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի, Սինգապուրում վենչուրային հիմնադրամների ղեկավար, հայկական ծագումով վենչուրային ներդրող Պիեր Հեննեսի և վենչուրային ձեռնարկատեր Երվանդ Սարգսյանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ և այլ երկրների մասնավոր հատվածների կողմից կատարված ներդրումների աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտին: 


Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ); ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա); մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում:


«Գրանատուս»-ը համագործակցում է հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի առանցքային խաղացողների հետ, ինչպիսիք են «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ»-ը (ՁԻՀ), «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն»-ը (ՄԻԿ), «UNIDO Cleantech Աքսելերատոր»-ը, HIVE «Հովնանյան հիմնադրամ»-ը՝ ստարտափ ընկերություններին աջակցելու և մենթորության հնարավորություններն ընդլայնելու համար։ 


«Գրանատուս»-ը ստեղծել է համագործակցության լայն ցանց համաշխարհային ինովացիոն կենտրոնների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի վենչուրային հիմնադրամների, բիզնես հրեշտակների, աքսելերատորների հետ` ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար: Այժմ «Գրանատուս»-ը Լոնդոնի Techstars աքսելերատոր գրասենյակում ունի իրեն հատկացված աշխատանքային տարածք: 


Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.granatusventures.am



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ