Ընթացիկ Նորություններ

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

STEP from Idea to Market grant competition 2017

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (STEP)


STEP ծրագիրն ստեղծվել է 2006թ. ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:


Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ:


STEP ծրագրի շրջանակում ՁԻՀ-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և CRDF Global կազմակերպության հետ համատեղ ամեն տարի իրականացնում է մի շարք նախագծեր և միջոցառումներ, որոնք են Բիզնես համագործակցության աջակցման (ԲՀԱ) դրամաշնորհների ծրագիրը, Վենչուրային համաժողովը, կլաստերային սեմինարները, գիտնականների համար կազմակերպվող բիզնեսի դասընթացները, սեմինարներ հաշվապահների և իրավաբանների համար, ինչպես նաև կապեր հաստատելու և ճանաչողական մի շարք միջոցառումներ:


ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ (ԲՀԱ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ամեն տարի ՁԻՀ-ը և CRDF Global կազմակերպությունը միասին հայտարարում են տեղական գիտնականների և տեխնիկական մասնագետների մրցույթ: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են որևէ գործընկեր ընկերության հետ միասին (որը կատարում է դրամաշնորհի գումարի առնվազն 10 տոկոսի (10%) չափով դրամային ներդրում): Հայտերի առևտրային և տեխնիկական որակն ուսումնասիրվում է Հայաստանի և ԱՄՆ-ի անկախ փորձագետների կողմից: Հայտերի գնահատման գործընթացն ավարտվելուց հետո կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերի համար կազմակերպվում են բիզնեսի դասընթացներ (օր. բիզնես պլանի կազմում, ներկայացման հմտությունների կատարելագործում և այլն):

Եզրափակիչ փուլը վենչուրային համաժողովն է, որի ընթացքում եզրափակիչ փուլի մասնակից թիմերն իրենց բիզնես-ծրագրի առաջարկը ներկայացնում են Հայաստանի և ԱՄՆ-ի վենչուրային կապիտալի ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիին: Ընտրված հինգ հաղթող թիմերը համաժողովի ավարտին ստանում են դրամաշնորհ-մրցանակներ առավելագույնը 12 ամսվա համար:


2015Թ. ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ


2015թ. մասնակցության հայտ էր ներկայացրել 90 թիմ, որից 26-ը հնարավորություն ստացավ մասնակցելու կոնֆերանսին: Մրցույթի արդյունքում հաղթեղ 5 թիմ՝ Scycryptor, Movie Trip, InstaJob, Tree Scale, Localz։ Հաղթողները ստացան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆԱՐ


STEP ծրագրի աջակցությամբ, CRDF Global կազմակերպությունը և ՁԻՀ-ը Երևանում պարբերաբար անցկացնում են Տեխնոլոգիական ձեռներեցության սեմինարներ: Սեմինարին մրցութային կարգով մասնակցում են գիտնականներ, ճարտարագետներ, գյուտարարներ, հետազոտողներ և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներ, ովքեր հետաքրքրված են իրենց նորարարական ապրանքների առևտրայնացմամբ և կենսունակ ձեռնարկությունների ստեղծմամբ: Սեմինարի ավարտին CRDF Global կազմակերպությունը մրցութային կարգով ընտրված մասնակիցներին հատկացնում է 10.000 ԱՄՆ դոլարի չափով մեկից երեք դրամաշնորհ ճամփորդական ծախսերի համար: Հատկացվող դրամաշնորհների քանակը կախված է ներկայացված հայտերի որակից և թվից:


Սեմինարի նպատակներն են՝

  1. բացահայտել առևտրային լավագույն կիրառություն ունեցող տեխնոլոգիաները բիզնես-պլանների մրցույթի և փորձագետների կողմից ուսումնասիրվելու միջոցով,
  2. մեծացնել տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները՝ գյուտարարներին առաջարկելով ձեռներեցության դասընթացներ և անհատական խորհրդատվություն հետևյալ թեմաներով. ա/ ընկերության հիմնադրում, բ/ տեխնոլոգիայի կիրառության ստուգում, գ/ շուկայի գնահատում, դ/ թիմի ձևավորում, ե/ կենսունակ բիզնես-մոդելների, աշխատանքային և ֆինանսական ծրագրերի մշակում, զ/ դրամական միջոցների հավաքագրում և ելքային փուլի ռազմավարություն,
  3. մասնակիցներին առաջարկել անհատական մենթորինգ Հայաստանի և ԱՄՆ-ի բիզնեսի մասնագետների կողմից, ովքեր ունեն բիզնեսի գործնական
     հմտություններ,
  4. օգնել սեմինարի մասնակիցներին ներկայանալ տեղական և միջազգային ընկերություններին, հեռանկարային ներդրողներին և մասնավոր հատվածի փորձագետներին: 

    STEP ծրագրի շրջանակում հաղթած թիմերի ցանկ
    STEP-Winners-2006-2015  

    2015թ․ նկարները դիտելու համար հետևեք այս հղմանը:
    Startup Bootcamp միջոցառման նկարները դիտելու համար հետևեք այս հղմանը։ 


Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ