Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է բուհերին

21.11.2014

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի և Թիֆլիսի պետական համալսարններին նոր կրթական նախագծի շրջանակում

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն աջակցում է Երևանի պետական համալսարանին և Թիֆլիսի պետական համալսարանին՝ կազմակերպելով նրանց համար վիդեոդասընթացներ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի վիդեոկոնֆերանսների սենյակում 2 ամիս շարունակ, շաբաթական 3 անգամ վիդեոդասընթացներ են անցկացվում ԵՊՀ-ի մոլեկուլյար ֆիզիկայի բաժնի և Թիֆլիսի պետական համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի ուսանողների համար:

 

Երկու համալսարանները համագործակցում եմ ‹‹Տարածաշրջանային ուսումնական կենտրոն տեսական ֆիզիկայի ասպարեզում›› ծրագրի շրջանակում, որն անցկացվում է առաջին անգամ և նպատակ է հետապնդում աջակցել ու զարգագնել տեսական ֆիզիկան հարավային կովկասում:

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է նախաձեռնությանը և իր    ժամանակակից ենթակառուցվածքով, ուսումնական ծրագրերի ու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Վրաստանի մասնագետների վերապատրաստման համար:

Տեղեկացնենք, որ Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը միտված է ստեղծելու մասնագիտացված ենթակառուցվածք ՏՀՏ դասընթացների և հարակից ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի կազմակերպման համար, որի նպատակն է ստեղծել նորանոր հնարավորություններ Հայաստանում համաշխարհային մակարդակի ՏՀՏ կադրերի պատրաստման համար:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ