Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Հաղթողներն ընտրված են

18.08.2016


Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները հայտնի են


ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողներն արդեն իսկ հայտնի են:  Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի (ծածկագիր 37964) նախագիծը՝ արժանանալով 350.000 ՀՀ դրամ մրցանակի:


Երկրորդ հորիզոնականում հաղթող են ճանաչվել Ստորակետ ճարտարապետական արվեստանոցը (ծածկագիր 28948), ինչպես նաև Աննա Հակոբյանը և Լիլիթ Մարտիրոսյանը (ծածկագիր 78965): Երկրորդ տեղի մրցանակն է 500.000 ՀՀ դրամ:
Գնահատող հանձնաժողովի մեծամասնության կարծիքով առաջին մրցանակային տեղի համապատասխան նախագիծ չկար, այդ իսկ պատճառով շնորհվել են միայն 2-րդ և 3-րդ տեղի մրցանակներ: Գնահատող հանձնաժողովը բաղկացած էր վեց հոգուց, որոնցից երեքը ճարտարապետական ոլորտի ներկայացուցիչներ էին, իսկ մյուսները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի: 


Մրցույթի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ: Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: 


Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: 


Նշենք, որ մրցույթն իրականացվում էր Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: 







Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ