Ընթացիկ Նորություններ

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

STEP from Idea to Market grant competition 2017

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

Դասընթացներ ՎՏԿ-ի համար

03.07.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

 

Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ՎՏԿ անձնակազմին՝ ՎՏԿ ծրագրերի ներքո դասընթացներ իրականացնելու գործում։ 

 

Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • ՎՏԿ համար դասընթացների տարեկան ծրագրի նախապատրաստում՝ սահմանված գերակայությունների հիման վրա։  
  • Դասընթացների տարեկան ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ներառելու նկատառումով։ 
  • Քարոզչական միջոցառումների մշակում և իրականացում, հայտարարությունների նախապատրաստում և տարածում, դիմումների հավաքագրում և դասընթացների մասնակիցների խմբի ձևավորում։ 
  • Դասընթացավարների հայտնաբերում, ընտրություն և նրանց հետ պայմանագրերի կնքում։
  • Դասընթացների ծրագրի, ուսանողների գնահատման մոդելների և ուսուցողական նյութերի համապատասխանեցում՝ ընտրված դասընթացավարների հետ համագործակցությամբ։  
  • Դասընթացների անցկացման տարածքների որոշում, դասընթացների իրականացման շարունակական համակարգում և մոնիտորինգ։ 
  • Դասընթացների գնահատման համակարգի մշակում, ներառյալ մասնակիցների կողմից գնահատման թերթիկները, հավաքագրված տվյալների վերլուծությունը և դասընթացների բարելավման կամ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը։
  • Դասընթացների մասնակիցների տվյալների շտեմարանի ստեղծում և սպասարկում։
  • Արդյունավետ հաղորդակցություն հիմնական շահառուների և ծրագրի գործընկերների հետ։ 
  • Ակտիվ համագործակցություն կրթական այլ նախաձեռնությունների հետ։  
  • Մի շարք դասընթացների իրականացում ՎՏԿ-ում՝ ընդհանուրը 5000 ժամ տևողությամբ, որոնք կներառեն հետևյալ հիմնական ուղղությունները՝ Ծրագրավորման հիմունքներ,    Գործարարության ոլորտում, Սարքավորումների ճարտարագիտական նախագծում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. սեպտեմբերից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն, 
  • Դասընթացների մշակման և իրականացման, բովանդակության ստեղծման և Դասընթացների արդյունավետության գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է ՏՀՏ ոլորտում), 
  • Ինստիտուցիոնալ և մարդկային ներուժ` դասընթացներ կազմակերպելու համար։ 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի հուլիսի 18-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (374 60) 700-343, 700-390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ