Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները

06.06.2016


Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները



Հունիսի 4-ին կայացավ «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան 56 աշակերտներ, բացի այդ ևս 6 աշակերտներ ստացան խրախուսական մրցանակներ:


Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից: 


Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը, գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ իր կողմից հիմնադրված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերություն:


Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:


‹‹Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնին» ակամա  նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը››,-նշեց Ռուզան Նիկոյանը:


Նշվեց նաև, որ 2011թ.-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013թ.-ից` հանրապետական: 2015թ.-ից մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը կայանում է դպրոցներում, իսկ երկրորդը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, որն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներով հնարավորություն է ընձեռում միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով:Կազմակերպիչները նախատեսում են «Ոզնի» համակարգչային մրցույթում ընդգրկել նաև ԼՂՀ դպրոցներին ու աշակերտներին:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ