Ընթացիկ Նորություններ

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

STEP from Idea to Market grant competition 2017

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

Մամլո հաղորդագրություն

10.09.2013

 

ԱՄՆ ՄԶԳ-Ն ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱԶԴԱՐԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄԸ 


ԵՐԵՎԱՆ, ՀՀ – 2013թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՀՀ Նախագահի գրասենյակը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և գործընկերները ազդարարեցին նորաստեղծ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի» (ՀԱՃԼ) բացումը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում անցած որակյալ մասնագետների պակասին և պահանջարկին: ՀԱՃԼ-ը նաև կզորացնի Պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների և դասավանդման հմտությունների արդիականացման և ընդարձակման միջոցով: 


Բացման արարողությունը հաջորդում է  2012թ. մայիսին կայացած ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ճարտարագիտական համալասարանի (ՀՊՃՀ) միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: Այս գործընկերության շնորհիվ ստեղծվել են ժամանակակից ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` հագեցած առաջատար ընկերությունների ճարտարագիտական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ:


ՀԱՃԼ-ը չորս հարկ է զբաղեցնում ՀՊՃՀ թիվ 10 մասնաշենքում: Յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 500 ք.մ., ընդհանուրը`1600 ք.մ.: Տարածքն ընդգրկում է ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ համալսարանի 6 հիմնական բաժինների 30 մասնագիտացումներով, այդ թվում` կիբերնետիկա, ռադիոճարտարագիտություն և հեռահաղորդակցության համակարգեր, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա ու մեքենաշինություն, և տրանսպորտ: ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսին են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը:


Այս մասնավոր-պետական գործընկերության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ներառում է սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և տեխնիկական օժանդակություն, իսկ Կրթության նախարարությունն օժանդակել է ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: “National Instruments”-ը , Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՊՃՀ-ն  այս եռամյա ծրագրի իրականացման հիմնական գործընկերներն են, ներառյալ սկզբնական հիմնադրումը, կառավարումը, վերահսկումը, համաֆինանսավորումը և վերապատրաստումը:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ