Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

“Table Football IT Cup”

18.04.2013

“Table Football IT Cup” 8-ը մայիսի 2013թ.

 

“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, “Մեգասպորտ” ՓԲԸ-ն և “Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան” հրավիրում են ձեզ մասնակցելու սեղանի ֆուտբոլի "Table Football IT Cup" (pdf , rar ) մեկօրյա գարնանային առաջնությանը:

 

Առաջնությունը կանցկացվի օլիպմիական համակարգով` պարտվողը դուրս է մնում մրցաշարից: Առաջնությանը կարող են մասնակցել ՏՏ ոլորտի կազմակերպությունները ներկայացնող 16 թիմ: Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 2, իսկ առավելագույնը 4 անձից /2 հիմնական և 2 պահեստային խաղացող/` առանց տարիքային սահմանափակման: Բոլոր խաղացողները պետք է գրանցված լինեն իրենց թիմը ներկայացնող ՏՏ կազմակերպությունում:


Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ թիմ:

  • I, II և III տեղերը զբաղեցրած թիմերը կստանան գավաթներ,
  • I տեղը զբաղեցրած թիմը կստանա նվեր` ֆուտբոլի սեղան,
  • բոլոր մասնակիցներին կտրամադրվի 15% զեղչ` “Մեգասպորտ”-ից ֆուտբոլի սեղան ձեռք բերելու համար:

Առաջնությունը կմեկնարկի 2013թ. մայիսի 8-ին, ժ.17:00-ին, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցեն` ք.Երևան, Հ.Հակոբյան 3):


Առաջնության անցկացման համար անհրաժեշտ պարագաները և մրցավարներին կապահովի “Մեգասպորտ” ընկերությունը:


Առաջնության մասնակցության հայտերն /ըստ կցված ձևի /անհրաժեշտ է ներկայացնել “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամ, [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, մինչև 2013թ.ապրիլի 26-ը, ժ. 18:00:


Նամակի վերնագրում խնդրում ենք նշել “Table Football IT Cup” Application: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010-219717 հեռախոսահամարով:

 

Խոստանում ենք Ձեզ ուրախ ժամանց և մաղթում հաղթանակ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ