Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Ուսումնական ճամբար սկսնակ ձեռներեցների համար

09.07.2012

Ուսումնական ճամբար սկսնակ ձեռներեցների համար

 

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում են մասնակցելու Ուսումնական ճամբարին սկսնակ ձեռներեցների համար, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը:
 
Սկսնակ թիմերի ու ձեռներեցների համար նախատեսված ճամբարն առաջարկում է 2-օրյա ինտենսիվ և ինտերակտիվ ուսումնական ծրագիր, որտեղ ԱՄՆ-ից հրավիրված փորձառու ձեռներեցներն ու բիզնեսի զարգացման մասնագետները, հանդես գալով որպես մենթորներ, ճամբարի մասնակիցներին կօգնեն զարգացնել նորարարական մտածելակերպը և «գաղափարի մշակման» կամ «վաղ զարգացման» փուլում գտնվող տեխնոլոգիական ոլորտի խոստումնալից ձեռներեցների շրջանում կխթանեն նոր գաղափարների ձևավորումը:
 
Ստորև ներկայացված են ճամբարի նկարագրությունը, մասնակացության պայմանները և Դիմումի ձևը (անգլերեն/հայերեն)`

 

Armenia-Startup-Bootcamp-desciption-ARM.docx

 

Startups-Bootcamp-Application-form-ARM.docx

 

Լրացված դիմումները պետք է ուղարկել ՁԻՀ՝  sophia@eif.am հասցեով մինչև 2012թ. հուլիսի 22-ը:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ