Ընթացիկ Նորություններ

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ճարտարապետական նախագծերի ծառայություն - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, փնտրում է որակավորված ճարտարապետական նախագծերի ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ հաբի նախագծա-նախահաշվային փաթեթի և 3D մոդելի մշակման նպատակով: 

ՆԿ & Ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու առավելությունները

14.03.2014

 

ԱՆՎՉԱՐ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ: Նախագծերի Կառավարում և Ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու առավելությունները


Հիշեցնում ենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կիրականացնեն հետևյալ անվճար սեմինարները`

 

Կողմնորոշիչ Սեմինար - Նախագծերի Կառավարում” ս.թ.-ի Մարտի 17-ին, ժ. `19:00-ին

Հիշեցում: Այս կողմնորոշիչ սեմինարը կազմակերպվում է բոլոր հետաքրքրված անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ինչպես մեր կենտրոնի, այնպես էլ դաընթացի ծրագրի և բովանդակության հետ: Սեմինարի ըմթացքում կանցկացվի նաև տեստավորում, որի հիման վրա էլ կձևավորվեն խմբեր` սկսնակներ և միջին:

 

Ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու առավելությունները” ս.թ.-ի Մարտի 18-ին, ժ. ` 18:30-ին 

Հիշեցում: Այս սեմինարի շրջանակներում կազմակերպվելու է համանուն թեմայով 4-օրյա դասընթացը: Նրանք, ովքեր հետաքրքրված են հետևյալ դասընթացով կարող են մասնակցել այս սեմինարին, որի ընթացքում հնարավորություն կունենան ուղղել դասընթացի ծրագրին վերաբերող հարցերը անմիջապես դասախոսին:

 

Մուտքն անվճար է: 

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` այցելելով http://www.aitc.am/eng/online_registration/ մինչև Մարտի 17-ը, 2014:  Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810.

 

Ստորև կարող եք տեսնել սպասվելիք դասընթացները`






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ