Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Փնտրվում է Ընդունարանի աշխատակցուհի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ընդունարանի աշխատակցուհի։

 

Հիմնական գործառույթները՝

  • այցելուների դիմավորում, ողջունում, ուղեկցում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում;
  • հեռախոսազանգերի պատասխանում և/կամ փոխանցում համապատասխան աշխատակիցներին; 
  • գրասենյակում կազմակերպվող հանդիպումների/միջոցառումների էլեկտրոնային օրացույցի վարում;
  • գրասենյակում կազմակերպվող հանդիպումների/միջոցառումների պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ գործառույթների իրականացում։

 

Անհրաժեշտ հմտությունները՝

  • թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ;
  • անգլերենի և ռուսերենի խոսակցական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրում նշելով «Receptionist»:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի փետրվարի 10-ը (ներառյալ)։

 

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011219797 հեռախոսահամարով:


 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ