Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

R&D լաբորատորիա Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում

26.01.2016


R&D լաբորատորիա Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ուսումնական գործունեության հետ մեկտեղ իրականացնում է արդի գիտահետազոտական աշխատանքներ ՊԱՐԱՄ գերհամակարգչի օգնությամբ, անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովմամբ և գրականությամբ: Կենտրոնում հնարավոր են գիտահետազոտական աշխատանքների հետևյալ կիրառություները` բիոինֆորմատիկա, վերջավոր տարրերի անալիզ, սեյսմոլոգիա, նյութական գիտություններ, կլիմայագիտություն, հաշվողական քիմիա, հաշվողական հիդրոդինամիկա: 


Ներկայումս ՊԱՐԱՄ գերհամակարգչով աշխատանքներ են վարվում ԵՊՀ դասախոսական անձնակազմի կողմից` «ՌՆԹ-ի մոլեկուլների մոդելավորում թեմայով»` մոլեկուլային դինամիկայի մեթոդով օգտագործելով GROMACS ծրագրային փաթեթը: ԵՊՀ Ֆիզիկական քիմիայի ամբիոնի հետ համատեղ իրականացվում է նաև բարդ մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքների հետազոտություններ օգտագործելով՝ Gaussian 09 ծրագրավորման փաթեթը:Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը ՀՀ ԳԱԱ հետ համատեղ մշակել է նաև  նոր ծրագիր՝ Հնդկաստանի C-DAC կազմակերպության հետ, որի նպատակն է ստեղծել Բարձր արագագործության համակարգչային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն Հայաստանում: Ծրագիրն այժմ քննարկման փուլում է:


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ