Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Python Ծրագրավորում թեմայով սեմինար

12.11.2014

 

Python Ծրագրավորում թեմայով  սեմինար


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, mLab ECA-ի հետ համատեղ, առաջին անգամ կիրականացնեն “Python Ծրագրավորում” թեմայով  սեմինար: Սեմինարը կիրականացվի  նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին:

Սեմինարի հիմնական թեմաներն են`

  • Python-ի կիրառությունը IT-ում և գիտական ու ինժեներական հաշվարներում
  • Python-ի կիրառությունը Google-ում, MIT-ում և NASA-ում
  • Python-ը ամենուրեք

Սեմինարի մուտքն ազատ է: Գրանցվելու համար կարող եք լրացնել համապատասխան հայտը` սեղմելով այստեղ:

 

Հիշեցնենք, որ  նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացնում է մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել այս հղմանը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ