Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Նոր դասընթացներ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում

12.09.2014


Հոկտեմբերին կմեկնարկեն նոր դասընթացներ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում

 

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հոկտեմբերին մեկնարկում են Նախագծերի Կառավարում թեմայով 2 դասընթաց՝ «Նախագծերի կառավարում՝ հիմնական գործիքները և մեթոդները» և «Նախագծերի ռազմավարական կառավարում PMI® (PMBOK®)»:

 

«Նախագծերի կառավարում՝ հիմնական գործիքները և մեթոդները» դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվի նախագծերի կառավարման (ՆԿ) հիմնական տերմինաբանությունը, ինչպես նաև մասնակիցները կկարողանան կիրառել ՆԿ հիմնական գործիքները և մեթոդները: Դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ներգրավված են նախագծերում, բայց չեն կառավարում դրանք կամ չունեն նախագծի կառավարման փորձ: Կարող են նաև մասնակցեն բարձր կուրսերի ուսանողները:  

 

Երկրորդ դասընթացի՝ «Նախագծերի ռազմավարական կառավարման PMI® (PMBOK® նպատակն է PMI® (PMBOK®) ստանդարտի հիման վրա նախագծի ղեկավարներին և թիմի անդամներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ նախագծի ռազմավարական կառավարման գործիքների և մեթոդների վերաբերյալ: Դասընթացին կարող են դիմել նախագծի ղեկավարներ, հովանավորներ, համակարգողներ և այլ մասնագետները, ովքեր ցանկանում են բարելավել նախագծի կառավարման իրենց գիտելիքները և հմտությունները:

 

Դասընթացների վերաբերյալ ավելի մանրամասը տեղեկատվության համար սեղմեք այստեղ:  

 

Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը կկազմակերպի «Անվճար Կողմնորոշիչ սեմինար - Նախագծերի Կառավարում» թեմայով, որը հնարավորություն կընձեռի բոլոր հետաքրքրված անձանց գալ և ծանոթանալ, դասընթացի բովանդակությանը և փուլերին: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել www.armindia.am կայքում: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ