Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նախագծերի ներկայացման փուլ

13.02.205

 

Տեխնոլոգիական ոլորտի 31 թիմ ու ընկերություն ներկայացնում են իրենց  նորարար գաղափարները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար


Փետրվարի 13-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նախագծերի ներկայացման փուլը (pitching event):

 

3 դրամաշնորհային ծրագրերին՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներին, մասնակցության հայտ էին ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի 41 ընկերություններ և թիմեր, որոնցից միայն 31-ն է գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

 

Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհներն այս տարի անցկացվում են առաջին անգամ՝ նպատակ ունենալով օժանդակել տեխնոլոգիական հենքով աշխատող նորաստեղծ ընկերություններին Գյումրիում և Վանաձորում: Այս դրամաշնորհներով նաև նպատակ է հետապնդվում խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարակատիրությունը Գյումրիում և Վանաձորում՝ այս շրջաններում նորարարական բիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով:

 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը: Այն կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը, նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում»,-նշում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը կստանան 85 տոկոս համաֆինանսավորում: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

 

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը Հայաստանում իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն՝ հանուն մրցունակության» ծրագիր շրջանակներում:

 

Տեղեկացնենք, որ ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ