Ընթացիկ Նորություններ

Գիդ-ուղեկցորդ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ամբողջ դրույքով գիդ-ուղեկցորդ Ինժեներական քաղաքի «Գիտության և տեխնիկայի» թանգարանը ներկայացնելու համար։

Ծրագրի Ղեկավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ 

ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և 

ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

Կայացավ ‹‹Անկախության գավաթ 2014›› ծրագրավորման թիմային օլիմպիադան

22.10.2014

 

Կայացավ  ‹‹Անկախության գավաթ 2014››  ծրագրավորման թիմային օլիմպիադան

 


Հոկտեմբերի 19-ին կայացավ ‹‹Անկախության գավաթ 2014›› ծրագրավորման թիմային օլիմպիադան, որի կազմակերպիչներն էին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և ՕՕՕ “OMD”  ընկերությունը:

 

Առաջին տեղի մրցանակակիրն էր Երևանի պետական համալսարանի թիմը (Հարությունյան Հրայր, Սահակյան Ալբերտ, Մամիկոնյան Տիգրան)՝ արժանանալով 300.000 ՀՀ դրամ մրցանակի:  Երկրորդ տեղում էր Հայ-ռուսական համալսարանի թիմը (Առաքելյան Միքայել, Հակոբյան Տիգրան, Սեյրանյան Դավիթ)՝ 240.000 դրամ մրցանակով: Առաջին և երկրորդ տեղի մրցանակները հաղթողների հանձնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

 

Երրորդ տեղում էր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմերից մեկը (Շահինյան Մուշեղ, Մկրտումյան Կարեն, Մուրադյան Լևոն), որն էլ ստացավ 180.000 դրամ մրցանակ, չորրորդ մրցանակին արժանացավ ՀՌՀ 6-րդ թիմը (Գրիգոր Գևորգյան, Միհրան Հովսեփյան,  Տիգրան Հայրապետյան)՝ 150.000 մրցանակով, հինգերորդ տեղում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն էր (Արբի Զադուրի, Վահագն Գևորգյան, Ա Լևոն Ստեփանյան), որի մրցանակային ֆոնդը կազմեց 120.000 դրամ:

 

Օլիմպիադային մասնակցեց 34 թիմ հանրապետության ծրագրավորման ուղղությամբ մասնագիտություն ունեցող ԲՈՒՀ-երից (ԵՊՀ, ՀՊՃՀ, ՀԱՀ, ԵՏԱ, ԵՊՃՇՀ, Մանկավարժական համալսարան, Գյումրու մանկավարժական ինստիտուտ, ՀՊՃՀ  Գյումրու մասնաճյուղ, ՀՌՀ)  և Երևանի առաջատար դպրոցներից (Շահինյանի անվան ֆիզ-մաթ դպրոց, Քվանտ վարժարան, Շիրակացու անվան ճեմարան, “Այբ” դպրոց): 

 

Միջոցառման նպատակն էր երիտասարդների մոտ զարգացնել ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև ներգրավել նրանց ծրագրավորման ոլորտ: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ