Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ընթանում է նոր ստարտափ մրցույթ

16.05.2016


Ընթանում է ստարտափ մրցույթ` EIF-ի և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) իրականացնում են սկսնակների համար նախատեսված աքսելերացիոն մրցույթ` IBM ISTC Startup Challenge: Մրցույթի նպատակն է խթանել ինովացիայի զարգացումը Հայաստանում, աջակցել սկսնակ ընկերություններին և թիմերին` իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու հարցում:

IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմեր, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով: Ապրիլին թիմերի համար իրականացվել են 4 սեմինարներ հետևյալ բովանդակություններով՝ բիզնես գաղափարի ձևավորում և զարգացում, բիզնես Կանվաս և ֆինանսական հիմունքներ, գաղափարի ներկայացում և ստարտափի բրենդավորում։ Թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական մենթորություն հայաստանյան մասնագետների կողմից: Բացի այդ 3-4 լավագույն թիմերի կտրամադրվի անհատական տեխնիկական մենթորություն IBM Watson Europe մասնագետների կողմից։ Մրցույթը տևելու է 10 շաբաթ: Հունիսի սկզբին տեղի կունենա DemoDay, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը:

Մրցույթի արդյունքում 2 լավագույն թիմեր կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, իսկ 1 թիմի կտրամադրվի 120,000 դոլարին համարժեք դրամական մրցանակ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։  Ինչպես նաև լավագույն թիմերին կտրվի հնարավորություն շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (կենտրոնը կհանձնվի շահագործման հուլիսին):

IBM ISTC Startup Challenge մրցույթը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից սկսնակների աջակցման նախագծերից մեկն է, որին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը, և սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը:

2002 թվականից սկսած` իր հիմնադրման առաջին իսկ օրից, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն աջակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, նպաստում ինովացիաների զարգացմանը Հայաստանում։ 14 տարիների ընթացքում իրականացվել են ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունների ստեղծմանը նվիրված բազմաթիվ ծրագրեր:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ