Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

mLab ECA - Մամլո հաղորդագրություն

12.06.2013

 



 

Մամլո հաղորդագրություն


Մոբայլ լուծումների mLab ECA տարածաշրջանային լաբորատորիան կխթանի մոբայլ ձեռներեցությունը Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում


Երևան, Հայաստան, 12-ը հունիսի, 2013թ.


2013թ. հունիսի 13-ին տեղի կունենա Մոբայլ տեխնոլոգիաների Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA) պաշտոնական բացման արարողությունը՝ Հայաստանի Կառավարության և գործարար ոլորտի առաջնորդների, ինչպես նաև Համաշխարհային բանկի , infoDev-ծրագրի և Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։  


Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի գործունեությունը մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին։ Sարածաշրջանում Մոբայլլ ծրագրավորման առաջին լաբորատորիան ոլորտի գործարարներին և ծրագրավորողներին տրամադրում է հարթակ` տեխնիկական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար: Մինչօրս mLab ECA-ն ձևավորել է 20 թիմերի/սկսնակ բիզնեսների, մշակել է ավելի քան 70 մոբայլ հավելվածներ: Տարբեր միջոցառումների և ուսումնական ծրագրերի կազմակերպման արդյունքում mLab ECA-ն ձևավորել է համայնք՝ համախմբելով մոբայլ ծրագրավորման լուծումներ առաջարկող շուրջ 50 ընկերությունների և ավելի քան 600 մոբայլ ծրագրավորողների, դիզայներների և ձեռներեցներ:


mLab ECA–ի նոր տարածքի բացումը կհամընկնի Տարածաշրջանային մոբայլ ծրագրերի մրցույթի եզրափակիչ փուլի հետ, որին մասնակցել են տարածաշրջանի 11 երկրներից 9-ը։ Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Վրաստանից և Հայաստանից անհատները և խմբերը իրենց նորարարական մոբայլ ծրագրերի գաղափարները կներկայացնեն միջազգային ժյուրիի գնահատականին։ Միջոցառմանը ներկա կլինեն շուրջ 150 մասնակիցներ նորարարական և բիզնես համայնքից, այդ թվում՝ պետական մարմինների, մասնավոր հատվածի, աջակից կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային մոբայլ ձեռներեցներ:


mLab ECA-ի գործունեությունն ուղղված է տարածաշրջանը մոբայլ նորարարության ոլորտի համաշխարհային հանգույց դարձնելուն, ինչը կխթանի ոլորտի արագ աճող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև վեր կհանի մոբայլ լուծումների միջոցով տնտեսական և սոցիալական կարիքներին արձագանքելու ուղիները։ 


mLab ECA ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կառավարության, InfoDev-ի, Ֆինալնադիայի կառավարության, Nokia-ի և Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի հետ համագործակցությամբ։ Լաբորատորիան հանդիսանում է Nokia-ի կողմից աշխարհում բացված չորս լաբորատորիաներից մեկը:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.mlabeca.com և  www.infodev.org/mobile կայքերը կամ դիմել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ 21 97 97 հեռախոսահամարով և info@eif.am էլ. Փոստի հասցեով:







Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ