Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ՄԻԿ-ը հայտարարում է նոր աքսելերացիոն ծրագրի մեկնարկ

26.01.2015


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է նոր աքսելերացիոն ծրագրի մեկնարկը


«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագիրն այս տարի աննախադեպ ակտիվ արձագանքի արժանացավ, և  ավելի քան 30 թիմ մասնակցության հայտ ներկայացրեց այս նախաձեռնությանը, որը կոչված է հնարավորություն տալու երիտասարդ տեխնոլոգիական թիմերին յուրաքանչյուր նորարար գաղափար վերածել կենսունակ և մրցունակ պրոդուկտի՝ անհրաժեշտ ռեսուրսների, գիտելիքների և փորձի մատչելությունն ապահովելու միջոցով:  


2015թ. հունվարի 12-ից 15-ը տեղի ունեցավ «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի մասնակիցների ընտրության փուլը, որի ընթացքում հայտ ներկայացրած  թիմերից հարցազրույցների արդյունքում ընտրվեցին    մասնակից 8 թիմերը: Դրանք են. 

  • Ask on’FIY. հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հենց տեղաբնակներին խոսային հավելվածի միջոցով:
  • DAB. ծրագրի միջոցով սկսնակ երգիչները, դերասանները հնարավորություն են ունենում իրենց տաղանդը ցուցադրել և գտնել հովանավորներ:
  • DHUNT. ծրագրի միջոցով անհատներն կարող են պատվիրել արագ սպառման ապրանքներ հենց իրենց շրջակա խանութներից :
  • Eye Motion. տեսողության վերականգնողական խաղ՝ նախատեսված կլինիկաների և ՏՏ կազմակերպությունների համար:
  • Flaxon. ծրագիր, որը վերաբաշխում է սերվերներին ուղղված հարցումները մի քանի սերվերների միջև:
  • Home Planning. ծրագիրն օգտատերերին հնարավորություն է ընձեռում պլանավորել տան ներքին հարդարանքը առանց դիզայներներին վճարելու:
  • Moth. ծրագրավորման նոր լեզու, որը հիմնված է C# լեզվի վրա և նախատեսված է դպրոցականների համար:
  • Scru. հեռախոսային հավելված, որի շնորհիվ ռեալ կյանքում իրար հետ հանդիպում են մարդիկ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները:

Աքսելերացիրայի ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց պրոդուկտի զարգացման ուղղությամբ ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով և գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին, որոնք հնարավորություն կտան նրանց արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար: Ի հավելումն մասնագիտական, խորհրդատվական, ռեսուրսային և ցանցային աջակցության, մասնակիցները կստանան նաև աշխատանքային տարածք և համակարգիչներ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, մասնակցույթուն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, դասընթացներին, սեմինարներին և իհարկե աջակցություն առաջին ֆինանսավորումը/ներդրումը ստանալու հարցում:

 

2015թ. ապրիլին կկայանա <<ՄԻԿ Աքսելերացիա>> ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական պրոդուկտները ներկայացնել միջազգային լսարանին ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չիլիից և մի շարք այլ հավանական ներդրողների, ձեռներեցների ու մասնագետների դատին:  

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր  գործունեությունը   2011 թվականի մայիսին, որից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել  Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:


Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Մայքրոսոֆթ կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ