Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

39 թիմեր կմրցեն` իրենց բիզնես գաղափարներն իրականացնելու համար

21.03.2015


39 թիմեր և ընկերություններ կմրցեն` իրենց բիզնես գաղափարներն ու ինովացիոն լուծումներն իրականություն դարձնելու համար

 

Մարտի 23-ին և 24-ին, ժամը 10։00-18։00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Արարատ›› սրահում տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից կներկայացնեն իրենց բիզնես գաղափարներն ու նորարար լուծումները՝ համաֆինանսավորովող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար։ 


Միջոցառման կազմակերպիչն է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նպատակն է աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։ 


Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: 


Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: 


Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փոււլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ