Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

mLab ECA ղեկավար (մենեջեր)

12.06.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է` ապահովել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավարումը  և գործունեության համակարգումը, ներառյալ դասընթացները, տեխնիկական և ադմինիստրատիվ գործունեությունը:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • Բարելավել mLab-ի ինքնաֆինանսավորման բիզնես մոդելը և նպատակները  սահմանող նախնական Բիզնես Պլանը,
  • Սահմանել և ապահովել անրհաժեշտ հասույթ/ֆինանսավորում mLab-ի Բիզնես Պլանի իրականացման` ֆիանասական և առաջխաղացման նպատակների իրագործման համար,
  • Վերահսկել mLab-ի գործունեությունը ըստ Բիզնես Պլանի` ապահովելով ռազմավարական և ֆինանսական նպաատկների իրականացում,
  • Կառուցել և ղեկավարել ռազմավարական հարաբերությունները տեխնոլոգիական և գիտական  համայնքների և պետական մարմինների գործընկերների միջև,
  • Հաստատել անհրաժեշտ հարաբերություններ գործընկերների հետ Հայաստանում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում,
  • Ապահովել mLab-ի պատշաճ ներկայացումը և ծառայությունների  շուկա դուրս բերումը,
  • Ղեկավարել mLab-ի գործունեությունը, ներառյալ կենտրոնի անձնակազմի/խորհրդատուների ընտրություն, ֆինանսական և գործառնական համակարգում և վերահսկողություն,
  • Ղեկավարել mLab-ի կողմից մոբայլ ոլորտի գործարարներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ներառյալ հնարավոր շահառու թիմերի/ընկերությունների ընտրությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրել ձեռնարկատերերին բիզնես և տեխնիկական խնդիրների լուծման հարցում,
  • Գնահատել մոբայլ ոլորտի գործարարների և mLab ECA-ի այլ շահառուների կարիքները` տրամադրված ծառայությունների նպատակահարմարությունը ապահովելու համար:   
  • Մշակել մոբայլ լուծումների ոլորտի զարգացման և ծրագրավորողների համայնքի մեծացման նպատակով կրթական հաստատությունների հետ համագործակցության ռազմավարություն,
  • Ստեղծել արդյունավետ և համագործակցային աշխատանքային միջավայր` արդյունավետ կառավարման և mLab-ի աշխատակիցների և հաճախորդների կողմից բարձրացված խնդիրների պատրաստակամ կեպրով լուծման միջոցով  և այլն:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտության և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
  • Բիզնեսի զարգացման և ռազմավարության մշակման զգալի փորձ (ավելի քան 3 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում և/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման հարուստ փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
  • Տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու հարուստ փորձ,
  • Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
  • Մոբայլ տեխնոլոգիաների իմացություն,
  • Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքը կազմակերպելու և կառավարելու ունակություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի հունիսի 25-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

"Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037460) 700-343, 700-390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ