Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

ԳՏԿ բարեկարգմանն ուղղված աշխատանքների ղեկավարի ընտրության մրցույթ

13.01.2015

 

«Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի բարեկարգմանն ուղղված լրացուցիչ աշխատանքների ծրագրի ղեկավար»  ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի բարեկարգմանն ուղղված լրացուցիչ աշխատանքների ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


Այս հանձնարարականի հիմնական նպատակն է իրականացնել շինարարական  աշխատանքների ընդհանուր հսկողությունը, ապահովել աշխատանքների կատարման բարձր որակը և համապատասխանությունը աշխատանքների կատարման ժամանակացույցի, նախագծանախահաշվային փաստաթղթերի, կանոնակարգերի, շինարարության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների և գործող շինարարական նորմերի հետ:Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • իրականացնի  հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունը,
  • մասնակցի հիմնանորոգման աշխատանքների պլանավորմանը, ժամանակացույցի կազմմանը, ռեսուրսների տեղաբաշխմանն ու կառավարմանը,
  • հետևի աշխատանքների կատարման որակին, ինչպես նաև ստուգի դրանց կատարման համապատասխանությունը նախագծերի, շինարարական նորմերի, անվտանգության չափորոշիչների, կանոնակարգերի ու տեխնիկական մասնագրերի հետ,
  • հետևի աշխատանքների կատարման ժամկետներին՝ ըստ հաստատված ժամանակացույցի, նախահաշվի և այլ փաստաթղթերի,
  • ստուգի և հաստատի հիմնանորոգմանը վերաբերող փաստաթղթերը՝ համոզվելով, որ դրանք կազմվել են նախագծերի համապատասխանությամբ,
  • վարել հիմնանորոգման ընդհանուր աշխատանքների մատյան, կատարի ամենօրյա կանոնավոր գրանցումներ ավարտված աշխատանքների մասին,
  • առաջարկի և հաստատի աշխատանքների կատարման և ավարտման ժամկետների փոփոխություններ, 
  • հիմնանորոգման աշխատանքների պայմանագրով վարձված անձնակազմից բացի հաստատի նաև օժանդակ անձնակազմի հետ կնքվող և/կամ դադարեցվող պայմանագրերը,
  • հաստատի ապահովագրության վկայագրերը և դրանց հետ կապված բոլոր փոփոխությունները, որոնք կապալառուն ներկայացնում է հիմնանորոգման աշխատանքների սկսման ամսաթվից առաջ,
  • տա ցուցումներ կապալառուին հիմնանորոգման աշխատանքների պայմանագրին համաձայն,
  • ստուգի և հայտնի որակի անհամապատասխանությամբ կատարված աշխատանքների մասին,
  • դադարեցնի աշխատանքները և չընդունի դրանք, եթե դրանք իրականացվում են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմամբ, 
  • ստորագրի կատարողական ակտեր, որոնք կապալառուն ներկայացնում է վճարում ստանալու համար, 
  • ստորագրի աշխատանքների ավարտումը հաստատող միջանկյալ և վերջնական ակտեր,
  • ապահովի հաղորդակցում տեխնիկական վերահսկչի, կապալառուի և պատվիրատուի միջև,
  • ստանձնի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագրով սահմանված այլ հանձնարարականներ ու պարտավորություններ և այլն:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. մարտից` հինգ ամիսների ընթացքում: 
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, որից 3 տարին համապատասխան ղեկավար պաշտոնում,
  • ՀՀ Քաղաքաշինության նախարարության 2008թ. թիվ I - 3.01.01 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» իմացություն,
  • Հայկական և/կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված առնվազն 2 նմանատիպ աշխատանքների փորձ:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 23-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ