Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ ՆԼՏԿ-ի համար

22.12.2014

 

«Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ISTC/ հիմնանորոգման ծրագրի ղեկավար» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բիզնեսի զարգացման խորհրդատուն կմշակի բիզնես գործունեության հնարավորություններ կենտրոնի գործունեության համար, կպլանավորի, կիրականացնի եւ կգնահատի կենտրոնի կողմից իրականացվող բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեությունը:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • բացահայտի ՏՀՏ ոլորտում բիզնեսի զարգացման միտումները նոր ապրանքների, ծառայությունների մշակման ու բաշխիչ ուղիների տեսանկյունից,
  • բացահայտի տեխնոլոգիական լուծումների գիտահետազոտական մշակում¬ների հավանական ոլորտները,
  • հաստատի հարաբերությունների կենտրոնի հնարավոր բիզնես գործընկերների հետ,
  • զբաղվի ՆԼՏԿ-ի կողմից մշակված տեխնոլոգիական լուծումների գովազդման եւ վաճառքի խթանման աշխատանքներով,
  • պլանավորի եւ համակարգի ՆԼՏԿ-ի ուսանողների շրջանում անցկացվող բիզնես գաղափարների մրցույթները,
  • աջակցի տեխնոլոգիական լուծումներ մշակող եւ պետական ու մասնավոր հատվածներում դրանց ներդրումն իրականացնող թիմերի ձեւավորմանը,
  • ՆԼՏԿ-ի սկսնակ թիմերին տրամադրի բիզնեսի խորհրդատվական ծառայություններ եւ մենթորային գործունեություն,
  • Հետևի սկսնակ թիմերի աշխատանքին,
  • օգնի սկսնակ թիմերին ընկերության հիմնդրման գործընթացում,
  • ստանձնի ՆԼՏԿ-ի ղեկավարի եւ ՁԻՀ-ի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվություններ:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. փետրվարից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն ՏՏ-ին անռչվող եւ/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
  • ՏՏ/ԲՏ ընկերություններում բիզնեսի զարգացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման զգալի փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
  • Աշխատանքային փորձի առկայություն տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու գործում,
  • Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
  • IBM տեխնոլոգիաների իմացություն,
  • Վերլուծական, կառավարման եւ բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրի խորը իմացություն:

 

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 16-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ