Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Java Programming և DB Management Systems դասընթացների մեկնարկ

02.04.2014

“Java Ծրագրավորում Սկսնակների Համար” և “Տվյալների Բազաների Կառավարման Համակարգեր” դասընթացների մեկնարկը

 

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են հետևյալ դասընթացների մեկնարկը`

  • Java Ծրագրավորում Սկսնակների Համար (Փուլ 1)

Սկիզբը` Ապրիլի 9-ին, 2014

Տևողությունը` 48 ժամ / 16 դաս

Արժեքը` 48 000 ՀՀ դրամ (ամբողջ փուլի արժեքը)

Հղումը` http://www.armindia.am/arm/news_events/java-1/

  • Տվյալների Բազաների Կառավարման Համակարգեր (կարճաժամկետ)

Սկիզբը` Ապրիլի 19-ին, 2014

Տևողությունը` 12 ժամ / 6 դաս

Արժեքը` 19 000 ՀՀ դրամ (ամբողջ դասընթացի արժեքը) 

Հղումը` http://www.armindia.am/eng/news_events/databse-management/

 

Դասընթացների մասնակցության և գրանցման պայմանների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելե`ք մեր ինտերնետային կայքէջ` http://www.armindia.am. Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել մեզ +374 10 55 68 10 հեռախոսահամարով:

 

Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ