Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

Սիսիանում անցկացվել են Java և Web ծրագրավորման դասընթացներ

22.08.2014

 

Սիսիանում անցկացվել են  Java և Web ծրագրավորման դասընթացներ

 

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը կազմակերպել են Java և Web ծրագրավորման դասընթացներ սկսնակների համար:

 

«Դասընթացները շատ հետաքրքիր և արդյունավետ էին, հուսով եմ, որ հետագայում ձեռք բերված գիտելիքի շնորհիվ կարող եմ զբաղվել մեծ նախագծերով»,- նշեց դասընթացի մասնակից Կարեն Հովհաննեսյանը:  


 

Հուլիսի 26-ից մեկնարկած դասընթացներին մասնակցել են 8 հոգի: Ծրագրի ընդհանուր տևողությունը 144 ժամ էր, որը դասավանդվել է 24 օրվա ընթացքում /օրական 6 ժամ/: Դասընթացը վարել են Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնի լավագույն դասընթացավարներ Կարեն Պետրոսյանը և Արտակ Կոլյանը:

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնում կազմակերպվում են ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: 





Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ