Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

ՏՏ մրցույթ՝ ստարտափների և ծրագրավորողների համար

18․05․2015

ՏՏ մրցույթ՝ ստարտափների  և ծրագրավորողների համար


Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը և Seedstars World ընկերությունը հայտարարում են հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ ծրագրավորողներին, այնպես էլ արդեն կայացած ստարտափերին։

Միջոցառման գործընկերներն են Հովնանյան Ինտերնեյշնլ, ՎիվաՍել-ՄՏՍ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս և Սիքստ ընկերությունները: Մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում ծրագրավորողների համար կկայանա Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը, իսկ  ստարտափերի համար՝ Seedstars Երևանը։ 


Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015

Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլ ծրագրերի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ: Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ։ Մրցույթին կարելի է մասնակցել միայն 2-5 անդամից բաղկացած թիմային կազմով:  Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Անհրաժեշտ է այն լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ mic@mic.am էլ. հասցեին: Ձեր մասնակցությունը անհրաժեշտ է գրանցել նաև հետևյալ կայքում goo.gl/8bDO2H. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  2015 թ-ի մայիսի 20-նն է: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա ՄԻԿ Հայաստանի գրասենյակից Վահագնի թաղամաս և հակառակ ուղղությամբ Հեքըթոնի մասնակիցների տեղափոխման հարցը: 

 

Seedstars Երևան 2015

Seedstars World-ը սթարթափերի էքսկլյուզիվ մրցույթ է՝ զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը և սթարթափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին,  որի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ներդրում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ. այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն, և այլն:Նրանք, ովքեր հետաքրքրված են Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար,  խնդրում ենք ուղարկել նամակ mic@mic.am էլ. Հասցեին՝ դիմում-հայտը ստանալու նպատակով: Խնդրում ենք հաշվի առնել, որ լրացված դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը: Հնարավորության դեպքում խնդրում ենք տրամադրել նաև Ձեր պրեզենտացիան (եթե առկա է): Եթե ընտրվեք, դուք կստանաք հրավեր ներկայացնելու Ձեր ամբողջական դիմում հայտը և ներկայացնելու Ձեր սթարթափը Seedstar Երևան սթարթափերի մրցույթին:


Հիշեցնենք, որ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ