Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ

03.03.2014

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ

 

Հայաստանի Հանրապետություն

«էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր»

 Վարկ No: 7963-AM

 

Պայմանագրի վերնագիր` Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի համար Ներքին համակարգչային ցանցի և անվտանգության համակարգերի մատակարարում և տեղադրում

 

Փաթեթ թիվ ICB No: 2.2.1-G-2

 

1. Հայաստանի Հանրապետությունը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից» (ՎԶՄԲ) փոխառություն է ստացել` «էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս փոխառության միջոցների մի մասն օգտագործել Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի համար Ներքին համակարգչային ցանցի և անվտանգության համակարգերի մատակարարման և տեղադրման թիվ No: 2.2.1-G-2 պայմանագրի շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:

 

2. «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը» /ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի համար Ներքին համակարգչային ցանցի և անվտանգության համակարգերի մատակարարման և տեղադրմամ նպատակով: Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:  

 

Հայտատուները պետք է բավարարեն ստորև նշված որակավորման չափանիշներին.

 

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ պահանջներին՝

 

(ա) Ֆինանսական կարողություններ.

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2010-2012թթ/ միջին տարեկան շրջանառությունը նվազագույնը պետք է կազմի 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները:

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝  

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ,
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի /Հայտի գնից ոչ պակաս գումարով/ հաջողությամբ իրականացում` նշելով գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները:
  • Եթե Հայտատուն չի աշխատում Գնորդի երկրում, ապա պայմանագիրը շնորհելու դեպքում, նրան պետք է ներկայացնի տեղական գործակալ, որը կիրականացնի Հայտատուի պայմանագրով ստանձնած երաշխիքային սպասարկման ծառայությունները /սա պայմանագրի շնորհման պայման է/:

Համատեղ ձեռնարկույամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:

 

(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս առաջարկած ապրանքները բավարարում են  հետևյալ պահանջին՝

 

Մատակարարվող ապրանքները պետք է ունենան.

ISO 9001:2000 սերտիֆիկատ` Պահանջների ցանկի Բաժին 7-ի Ապրանքների ցանկի Մաս 1-ի ապրանքների համար,

ISO կամ համարժեք սերտիֆիկատ` Պահանջների ցանկի Բաժին 7-ի Ապրանքների ցանկի Մաս 3-ի ապրանքների համար,

ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ` Պահանջների ցանկի Բաժին 7-ի Ապրանքների ցանկի Մաս 4-ի ապրանքների համար:

 

3. Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված «ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար» ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:

 

4. Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:

 

5. Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորև ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և ԱՄՆ 50 դոլար կամ ցանկացած այլ փոխարկելի արժույթով համարժեք գումար կազմող, չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:

Հաշվեհամարի մանրամասներն են`

HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22

 

6.  Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2014թ. ապրիլի 14-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2014թ. ապրիլի 14-ին ժ.15:00 (տեղական ժամանակ):

 

7.  Բոլոր հայտերի պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով:  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի ԱՄՆ 6,500 կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով:

 

8. Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է`

 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն        

սենյակ No. 344, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (374-10) 52 34 71

 Ֆաքս` (374-10) 545 708

էլ. հասցե` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ