Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Հայտերի ներկայացման հրավեր՝ ՎՏԿ համար կահույքի ձեռքբերման նպատակով

22.01.2016

Հայտերի ներկայացման հրավեր՝ ՎՏԿ համար կահույքի ձեռքբերման նպատակով


Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է այս Ծրագրի համար ներկայացված Գնումների ընդհանուր ծանուցումից հետո, որը Development Business ինտերնետային կայքում տեղադրվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:


Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից «Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի ֆինանսավորման համար, և նպատակ ունի օգտագործել այս վարկային միջոցների մի մասը Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման պայմանագրի շրջանակներում վճարումների իրականացման համար:


Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն սույնով հրավիրում է ներկայացնել փակ հայտեր ընդունելի և որակավորված Հայտատուներին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման համար: 


Մրցույթը կանցկացվի «ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների վերաբերյալ» ՀԲ ուղեցույցների շրջանակներում Ազգային մրցակցային մրցույթի (ԱՄՄ) ընթացակարգերի համաձայն (Բանկի կողմից հրապարակված 2004թ-ի մայիսին և վերանայված 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին) և հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցերի շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:


Հետաքրքրված թույլատրելի Հայտատուները կարող են հետագա տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ստուգել Մրցութային փաստաթղթերը 09:00-18:00-ը ստորև ներկայացվող հասցեով:


պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`info@ffpmc.am


Որակավորման պահանջները ներառում են. 

(ա) Ֆինանսական կարողություններ. 

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2012-2014թթ/ միջին տարեկան նվազագույն շրջանառությունը պետք է կազմի 400,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների /2012-2014թթ/ համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները:

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն. 

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝   

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և /կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ,
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ Հայտի գնից ոչ պակաս գումարով նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում: Խնդրում ենք ներկայացնել պայմանագրի պատճենը կամ նշել գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները, ընդունման ակտի պատճենը:

(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս կողմից առաջարկված ապրանքները համապատասխանում են հետևյալ պահանջին/ներին.   

Սույն պայմանագրի շրջանակում մատակարարվող ապրանքները, բացառությամբ Տեխնիկական մասնագրերի 5,9,10,11,12,26,31,32,34,35,36,40,45-54 կետերի, պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ:


Հավելյալ մանրամասները ներկայացված են Մրցութային Փաստաթղթում:


Հետաքրքրված Հայտատուները հայերեն լեզվով ամբողջ Մրցութային Փաստաթղթերի փաթեթը կարող են գնել ներքոհիշյալ հասցեով` գրավոր դիմում ներկայացնելու եւ 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ անվերադարձ վճարի դիմաց: Վճարման ձևն է` վերոնշյալ գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի ստորև նշված հաշվի վրա: Փաստաթղթերի տպված տարբերակը կհանձնվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս պահանջի դեպքում, մրցութային փաթեթը կտրամադրվի նաև ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակով: Տպված և էլեկտրոնային տարբերակներում հակասությունների դեպքում, տպված օրինակը գերակայում է. 


Հաշվեհամարի մանրամասներն են`

ՀՀ Ֆինանսների նախարարության

Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ թիվ 900000900564

Ստացող ԱՖԾԿԿ

 

Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2016 թվականի փետրվարի 19-ը` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ 2016 թվականի փետրվարի 19-ին` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն մրցութային երաշխիքով, որը պետք է կազմի 6,000 ԱՄՆ դոլար կամ դրան  համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար: 


Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ