Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Կողմնորոշիչ սեմինար

31.03.2016

Կողմնորոշիչ սեմինար


Ս.թ. ապրիլի 6-ին, ժամը 16:00-ին բոլոր հետաքրքրված հայտատուների համար տեղի կունենա կողմնորոշիչ սեմինար՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Բարձր տեխնոլոգիաների և Ճարտարագիտության ոլորտների համար Հանրային Մասնավոր Համագործակցության (ՀՄՀ) ծրագրին հայտեր ներկայացնելու և հարցերին պատասխանելու համար: 


Վայրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Հասցե՝ Հովսեփ Էմին 123, 3-րդ հարկ, 303 սենյակ 

Հեռ.՝ +374 10 219 797:


Սեմինարին մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին: Ծրագրի մանրամասն հայտարարությունը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և դիմումի ձևը կարող եք գտնել ՁԻՀ-ի կայքում հետևյալ հղմամբ՝ http://www.eif.am/arm/projects/public-private-partnerships

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ