Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

‹‹IBM SPSS›› թեմայով դասընթաց

13.11.2014

 

Դասընթաց՝ վիճակագրական վերլուծություններով զբաղվող մասնագետների համար

 

IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Datamotus-ը հայտարարում են նոր դասընթաց`‹‹IBM SPSS›› թեմայով, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը:

 

IBM SPSS աշխարհում ամենահաճախ օգտագործվող վիճակագրական վերլուծական ծրագրերից է: Այն օգտագործվում է գիտական հետազոտություններում, սոցիոլոգիական հարցումների վերլուծության, առողջապահության և մարկետինգային հետազոտությունների արդյունքների ամփոփման համար: Դասընթացի նպատակն է տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ SPSS ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար, ինչպես նաև նախապատրաստել IBM SPSS Statistic Level 1 պաշտոնական որակավորման թեսթին, որի մասին կարող եք տեղեկանալ այստեղ: Դասընթացը բաղկացած է 3 մասից՝

  • IBM SPSS Ներածություն և ծանոթացում հիմնական գործառույթներ
  • Տվյալների կառավարում և մանիպուլյացիա
  • Վիճակագրական վերլուծությունները՝ IBM SPSS-ի միջոցով:

Դասընթացը կվարի Հաբեթ Մադոյանը, ով IBM SPSS Statistics Level 1 որակավորված մասնագետ է, ունի Քոլումբիայի (Միսսուրի) համալսարանի Կառավարման մագիստրոսի կոչում (MBA), մասնագիտացած է մարկետինգային հետազոտությունների ասպարեզում և ունի երկարաժամկետ աշխատանքային փորձ վիճակագրական վերլուծությունների, բիզնես խորհրդատվության ոլորտում:  

Դասընթացի տևողությունը 48 ժամ է, արժեքը՝ 80,000 դրամ, որը ներառում է նաև մասնակիցներին հանձնվող գրականության արժեքը: Լավագույն ուսանողները կհրավիրվեն պրակտիկայի: Դասընթացի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:

 

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 20-ը լրացնել համապատասխան հայտը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91 509223 կամ +374910219730  հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ inna.galoyan@eif.am էլ. հասցեին:

 

Տեղեկացնենք, որ Հայաստանում Նորարարական լուծուների և տեխնոլոգիաների կենտրոնի (ՆԼՏԿ) գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների տրամադրմանը: Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության և Երևանի պետական համալսարանի կողմից: Կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ