Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթ

30.11.2015


«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ է խոստանում մասնակիցներին 


«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի կազմակերպիչները և գործընկերները հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ են նախատեսում նորարար և տեխնոլոգիական տեսանկյունից հետաքիքիր գաղափարներ առաջարկող թիմերի համար։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնելով այս մրցույթը, նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։ 


Մրցույթին մասնակցելու համար այս պահին հայտ են ներկայացրել 30-ից ավելի թիմեր Երևանից, Գյումրուց, Վանաձորից, Գավառից, Իջևանից, սակայն դիմումներ դեռ շարունակվում են ընդունվել։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը: Հեքըթոն [ՅԱՆ]-ին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ այս հղումով։ Ունենալով խորհրդանշական անվանում «մանկություն»՝ մրցույթը նախատեսված չէ երեխաների համար և չունի նաև թեմատիկ ուղղվածություն։ Հայտնվելով դպրոցում՝ մասնակիցները հնարավորություն կունենան վերադառնալ իրենց մանկություն և օգտագործելով իրենց մանկական ստեղծարարությունը՝ մշակել տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։ Հայաստանյան լավագույն մասնագետներից կազմված ժյուրին, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված պրոդուկտներին, կորոշի լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 24 ժամում արված աշխատանքը և գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ 


Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud-based solutions) առաջարկող թիմերին։ Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։ «Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում  վաճառելու համար։», - նշում է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Ի հավելումն, երկու հետաքրքիր ստարտափերի կենտրոնը կընդգրկի ստարտափ աքսելերացիայի ծրագրում:

Mozilla OpenNews հիմնադրամի անունից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը աջակցող ամենահետաքրքիր գործիքի գաղափարի ու դեմո տարբերակի համար: 


«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացման գործում մեծ ներդրում ունի «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ի հավելումն, ինտերնետի ապահովմանը, հաղթող երեք մասնակիցներին շնորհելու է հատուկ մրցանակ   ընկերության կողմից։ 


Տեխնոլոգիական զարգացմանը մեծապես նպաստող ԱՄՆ դեսպանատունը հատուկ մրցանակներ է սահմանել մրցույթի երիտասարդ մասնակիցների համար՝ խրախուսելով նրանց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում։ 


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա նաև մասնակիցների տեղափոխումը Երևան և Գյումրի քաղաքներից, որի մասին գրանցված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։ «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ