Ընթացիկ Նորություններ

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

Ամառային դպրոց Գյումրիում և Վանաձորում

02.08.2015

 

Ամառային դպրոց Գյումրիում և Վանաձորում


Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոններում դպրացականների համար նախաձեռնել է ‹‹Ամառային դպրոց›› ծրագիրը։ Ամառային դպրոցի շրջանակներում աշակերտները կսովորեն Web ծրագրավորում, խաղերի պատրաստում KoDU միջավայրում։ Ծրագրի շրջանակներում աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ։


Դասընթացների ընթացքում աշակերտները կբաժանվեն թիմերի և թիմերը կաշխատեն համատեղ նախագծերի վրա։ Ամառային դպրոցի ավարտին համապատասխան դասընթացներին մասնակցած աշակերտները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած կայքերը, խաղերը։ 


Ամառային դպրոցի մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 8-ը: Գրանցման և դասընթացների մասին մանրամասն տեղեկատվության համար՝

 

ՎՏԿ ամառային դպրոց

ԳՏԿ ամառային դպրոց




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ