Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Հայտարարություն` ԳՏԿ մենեջեր

14.05.2013

Հայտարարություն
Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր


No: 7963-AM


ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար (մենեջեր)” /ԳՏԿ/ հանձնարարականի իրականացման համար խորհրդատուներ ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


Այս հանձնարարականի հիմնական նպատակն է՝ ապահովել ԳՏԿ-ի պատշաճ ղեկավարումը, որը տեղական ընկերություններին և ձեռնարկություններին կտրամադրի տեխնիկական աջակցություն, ինկուբացիոն և բիզնես ծառայություններ, կնպաստի Գյումրիում նորարարության զարգացմանը: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • աջակցի կենտրոնի հիմնադրման գործընթացին, այդ թվում՝ ԳՏԿ-ի վերանորոգման և կահավորման, սարքավորումների ձեռքբերման աշխատանքներին,
  • մշակի ԳՏԿ-ի գործունեության տարեկան ծրագիր,
  • իրականացնել ԳՏԿ-ի գործունեության կառավարումը և շենքի սպասարկումը,
  • լավագույն փորձի կիրառմամբ իրականացնի ընկերությունների ինկուբացիոն գործունեություն, այդ թվում՝ վարձակալների ընտրություն, վարձակալ ընկերությունների աճեցում, ինկուբացիոն գործունեության գնային քաղաքականության մշակում, ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների ընձեռում, վարձակալների վերապատրաստում և ցանցի ստեղծում,
  • կառավարի ԳՏԿ-ի տեխնոլոգիական ընդլայնմանն ուղղված գործունեությունը՝ ներառյալ ուսումնական լաբորատորիաների գործունեության և ուսումնական ծրագրերի իրականացումը, 
  • իրականացնի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետու¬թյան ու արտադրողականության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչը կնպաստի ԳՏԿ-ի վարձկալների թվի ավելացմանը, տեխնոլոգիական ընդլայնման գործունեության շրջանակում իրականացնել աշխատուժի զարգացման համար սահմանված ծրագրային նպատակները և բյուջեի մեծացմանն ուղղված գործողություններ,
  • անհրաժեշտության դեպքում կատարի այլ գործառույթներ, որոնք կապահովեն կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը և այլն: 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. հունիսից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երկարացման հնարավորությամբ:


Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • եռանդուն, նպատակասլաց անձնավորություն՝ օժտված խնդիրների արագ լուծման, բանակցություններ վարելու և ղեկավարման հմտություններով,
  • թիմակից, գործընկերների հետ արդյունավետ համագործակցող անձնավորություն,  
  • որևէ հանրահայտ բուհի կողմից ստացած մագիստրոսի կոչում, նախընտրելի է բիզնեսի կառավարում մասնագիտությամբ,
  • միջին և բարձր օղակներում ղեկավարման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (փոքր, միջին կամ մեծ բիզնեսում),
  • հիմնադրամի դրամական միջոցների հավաքագրման փորձառություն՝ քարոզարշավների, տարբեր միջոցառումների կազմակերպում, դրամաշնորհային ծրագրերի պատրաստում,
  • դրամաշնորհային ծրագրերում մասնակցության հայտի պատրաստման, դոնոր կազմակերպությունների  ներգրավման և դրամական միջոցների հավաքագրման հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • MS Office ծրագրի խորը իմացություն (Excel, Word, PowerPoint, Outlook):

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի  մայիսի 29-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն”

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ