Ընթացիկ Նորություններ

“Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF)  Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:

STEP from Idea to Market grant competition 2017

15.09.2017

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարաություններ:

ԳՏԿ-ի բիզնեսի զարգացման խորհրդատու

02.06.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության "Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի "Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության" վարկային ծրագրի շրջանակում "Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու" հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ԳՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունը` աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի և բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը և Գյումրիում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանն աջակցելու համար:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձևավորմանը ԳՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Շիրակի մարզի տարբեր  ոլորտներում,
  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման և այլ թեմաներով) խորհրդատվության և մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ԳՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • բանակցությունների վարում արտասահմանյան և երևանյան ընկերությունների հետ Գյումրիում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ԳՏԿ-ի ղեկավարին դրամական միջոցների հավաքագրման գործում,
  • ԳՏԿ-ի ղեկավարի և ՁԻՀ-ի տնօրենի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվությունների ստանձնում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կամ ավելի բարձր աստիճանի կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Ծրագրերի և թիմի աշխատանքի կառավարման աշխատանքային փորձ,
  • Ներկայացման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային փորձ երիտասարդների, ՏՏ ոլորտի ՓՄՁ-ների, սկսնակ ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների հետ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • MS Office ծրագրի (Excel, Word, PowerPoint, Outlook) խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի հունիսի 13-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

"Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն"

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (0374 60) 700 390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ