Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ինժեներական քաղաք» (այսուհետ՝ ԻՔ) ծրագրի շրջանակում ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հայտարարվում է ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդուման մեկնարկը։

 

ԻՔ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց­վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։

 

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և  ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

 

Ծրագրին կարող են դիմել ստորև ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝

 

ա․նյութագիտություն,

բ․ էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),

գ․ չափիչ սարքավորումներ և համակարգեր,

դ․ ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր,

ե․ ավիատիեզերական սարքավորումներ և համակարգեր,

զ․ ռոբոտաշինություն,

է․ կիսահաղորդչային սարքավորումներ,

ը․ վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),

թ․ կենսաբժշկական սարքավորումներ։

 

Ծրագրի մանրամասն նկարագրությունը, մասնակցության այլ չափորոշիչներն, ինչպես նաև ծրագրի իրականացման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի  N 1218-Լ որոշմամբ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144660։

 

Ինժեներական Քաղաքը տեղակայված է Երևան քաղաքի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել՝ Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագիծը և Դիմումի ձևը։

 

Բոլոր հետաքրքրված դիմորդների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

 

Ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով։

 

ՆՇՈՒՄ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են (22-ից 44՝ կախված դիմումներում նշված չափսերից), ուստի՝ տարբեր դիմումատուների կողմից ծրագրի չափորոշիչներին համապատասխանող (նույն հողամասին վերաբերող) մի քանի դիմումներ ներկայացված լինելու դեպքում, ընթացք կտրվի 500 քմ․ պահանջող դիմումին, իսկ միևնույն չափի հողամաս պահանջվելու դեպքում՝ ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումին։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել․

Կոնտակտային անձ՝ Մարինա Մինասյան

Հեռ.՝ +374 11 219797 ; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ