Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

06.02.2013

Հայտարարություն


Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Ոլորտի խթանում - տեղական խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


Այս հանձնարարականի հիմնական նպատակն է՝ ԱՄՆ-ում Հայաստանի ՏՏ վաճառքի ներկայացուցչության և այլ գործընկեր կազմակերպությունների ու գործակալությունների հետ համատեղ աջակցել ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնության իրականացման աշխատանքներին: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • շուկայի պարբերական ուսումնասիրություն, տեղական ընկերությունների գնահատում և հայտանբերում, որոնք հետաքրքրված են ԱՄՆ-ից ներդրումներ ներգրավելու և դեպի ԱՄՆ արտահանումներ կատարելու հարցերում, տեղական ընկերությունների նախնական ընտրություն և այդ ցանկի հետագա մշակում,
  • տեղական ընկերությունների համար բիզնես կապերի հաստատում ԱՄՆ-ում Հայաստանի ՏՏ ոլորտի վաճառքի ներկայացուցչի կողմից մշակված ամերիկյան ընկերությունների հետ,
  • աջակցություն ընտրված տեղական ընկերություններին ներկայացման նյութերի պատրաստման հարցում,
  • աջակցություն ընտրված տեղական ընկերություններին բանակցությունների վարման և պայմանագրի կնքման ժամանակ,
  • ԱՄՆ-ում Հայաստանի ՏՏ ոլորտի մասին ընդհանուր իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործունեության ծավալում,
  • Հայաստանի ՏՏ ընկերությունների ղեկավարների այցերի կազմակերպում դեպի Սիլիկոնային Հովիտ,
  • Նախաձեռնության գործընկերների և շահագրգիռ կողմերի միջև պատշաճ հաղորդակցման և տեղեկատվության սահուն փոխանակման ապահովում,
  • խորհրդատվության տրամադրում Նախաձեռնության արդյունավետության և վաճառքի ծավալների մեծացման վերաբերյալ,
  • համապատասխան հաշվետվությունների տրամադրում Նախաձեռնության շահագրգիռ կողմերին և այլն: 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. մարտից` մեկ տարվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ:


Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և մարքեթինգի ոլորտում, Հայաստանի ՏՏ և ԲՏ ոլորտներում համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Մագիստրոսի կոչում բիզնեսի կառավարման կամ համապատասխան ոլորտում,
  • Ծրագրի ղեկավարման բազային գիտելիքներ, պահանջվում են նաև ծրագրի պլանավորման, վերահսկման, ծախսերի հաշվարկման, անձնակազմի ընտրության և ծրագրի բյուջեի կառավարման հմտություններ,
  • Արդյունավետ կառավարման, ղեկավարման և թիմի հետ աշխատելու հմտություններ, այդ թվում՝ պլանավորման և թիմի այլ անդամների համար աշխատանքի կազմակերպման և տարբեր մակարդակներում արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Ներկայցուցչական և հաղորդակցման գերազանց կարողություններ,
  • Գրավոր և բանավոր անգլերենի և հայերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի փետրվարի 22-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության

<< Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն >>

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ