Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ԱրմԹեքը կկայանա հոկտեմբերի 12-ին` Երևանում և 14-ին` Ստեփանակերտում

11.10.2015

ԱրմԹեք համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` Երևանում և հոկտեմբերի 14-ին` Ստեփանակերտում 


Հոկտեմբերի 12-ին Երևանում` Արմենիա Մարիոթ հյուրանոցում, ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո, տեղի կունենա «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և ներգրավել այդ գործընթացին նոր մասնակիցների ու գլոբալ տեխնոլոգիական հանրության շրջանում նշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:



Ամեն տարի Արմթեք համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներ, բարձրաստիճան կառավարիչներ և հետաքրքրված կազմակերպություններ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու և համագործակցելու նպատակով: Միջոցառման շրջանակում ներկայացվում են նաև միջազգային հարթակներում Հայաստանի գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: 


Հոկտեմբերի 12-ին կայանալիք Արմթեք համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները.

  • Բարձր տեխնոլոգիաները Հայաստանում. վերջին զարգացումները և հաջողված պատմությունները
  • Սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում
  • Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում 

Արմթեք համաժողովին զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թվականի ամփոփիչ միջոցառումը: 


Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Միջոցառման հովանավորներն են` PicsArt, National Instruments ընկերությունները, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը: Համաժողովի գործընկերներն են` Մայքրոսոֆթը, Վիասֆեր տեխնոպարկը, Սինոփսիս Հայաստանը, ՄԱԱԶԿ (UNIDO)-ն, CRDF-ը, Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ֆայնբեռգը և Գրին Թրավելը։


Այս տարի, առաջին անգամ, հոկտեմբերի 14-ին` Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական  զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, Արմթեք համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում` Վալլեքս Գարդեն հյուրանոցում: Միջոցառման այս հատվածը Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել է ԼՂՀ կառավարության և ՀՀ կառավարության աջակցությամբ: Հովանավորներն են` Քրոնիմետ բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, գործընկերներ՝ Լոկատոր, Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ, Թեքնոլոջի ընդ Սայենս Դայնամիքս, Ֆայնբեռգ, Գրին Թրավել ընկերությունները, Վալլեքս Գարդեն և Արմենիա հյուրանոցները, Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը։ Ինֆորմացիոն հովանավորն է Մեդիատոնը։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ