Ընթացիկ Նորություններ

Գիդ-ուղեկցորդ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ամբողջ դրույքով գիդ-ուղեկցորդ Ինժեներական քաղաքի «Գիտության և տեխնիկայի» թանգարանը ներկայացնելու համար։

Ծրագրի Ղեկավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ 

ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և 

ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

Արմթեք 2013 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների համաժողով

04.10.2013


Արմթեք 2013 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների համաժողով Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

4 հոկտեմբերի, 2013


Ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Արմթեք 2013  Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը: Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: ԱրմԹեք 2013-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց:


Համաժողովի ընթացքում տեղի ունեցան երեք քննարկումներ հետևյալ թեմաներով`

  • «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում` վերջին զարգացումները և հաջողության պատմություններ», որը վարում էր «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը,
  • «Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական զարգացում», որը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և
  • «Մարտահրավերներ, հնարավորություններ և հաջողության գործոններ», որը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Համաժողովին ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի  հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից: Համաժողովին նաև մասնակցում են խոշորագույն վերազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Rostelecom, IBM, Cisco, D-Link, Mentor Graphics, National Instruments, UNIDO և այլն:


Համաժողովի շրջանակում ստորագրվեցին հուշագրեր` տեխնոլոգիական ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության վերաբերյալ, մասնավորապես`

  • «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման խթանման, ինչպես նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության մասին,
  • «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ (“ITECHNOLOGY”) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

Համաժողովի կազմակերպիչներն ու գործընկերներն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը, Սինոփսիս Արմենիա-ն, Վիասֆեր տեխնոպարկը, Հայկական զարգացման գործակալությունը, Ազատ տնտեսական գոտի ալյանսը, Հայ-ամերիկյան առևտրի պալատը և G2iA ընկերությունը: Համաժողովի հովանավորն է Ռոստելեկոմ ընկերությունը: 


«Արմթեք 2013»-ը առաջին անգամ ընթացավ ԴիջիԹեք Էքսպո 2013 ցուցահանդեսին զուգահեռ, որին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ