Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Հայտարարվում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի մեկնարկը

18.01.2017


Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր

Բիզնես զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղավածություն ունեցող ստարտափերին


«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի  շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ հայտարարում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը:

 

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրամիության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: 

 

Ծրագիրը նպատակ ունի զարկ տալ ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ, և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:


Մրցույթին կարող են մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինժեներությունը, մաքուր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ունենան մշտական բնակություն Հայաստանում և դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեն Հայաստանում:

 

Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը՝

  • նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
  • մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
  • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:  

2017-2018 ժամանակահատվածում կտրամադրվեն մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև EUR 15,000 արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ: Կհայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով: Մրցույթի նպատակն է աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին, հետևաբար դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների և հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, բջջային հավելվածներն ու ծառայությունները:


Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է:


Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով:


Լրատվական հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Նունե Քոչինյանի՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու (էլ. հասցե՝ [email protected], հեռախոսահամար՝ +37410 269986) և Ռուզան Ապրեսյանի հետ՝ ՁԻՀ-ի հանրային կապերի պատասխանատու (էլ. հասցե՝ [email protected], հեռախոսահամար՝ +37410 219797):


Call for Proposals Application form STEP grant


Call for Proposales Announcement STEP grant

 

Budget template

 

Annexes Samples


STEP APPLICATION




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ