Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Հայտարարություն` ՎՏԿ խորհրդ.-ն ընկերության ընտրության մրցույթ

10.09.2013

Հայտարարություն


Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ճարտարագիտական վերլուծություն և տեղանքի հետազոտում, ճարտարագիտական նախագծերի և նախահաշիվների պատրաստում, տեղեկատվական, կապի, հակահրդեհային և անվտանգության համակարգերի նախագծում» իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 


Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է ապահովի  ՎՏԿ-ի ճարտարագիտական հետազոտության և նախագծման աշխատանքների արդյունավետությունը և տրամադրի նախագծեր, ներառյալ ՎՏԿ շենքի հեռախոսային, անվտանգության, հակահրդեհային և տվյալների ցանցի նախագծերը, անհրաժեշտ սարքավորումների մանրամասն նկարագիրը և ցանցի ու սարքավորումների տեղակայման նախահաշիվը, ինչպես նաև վերանորոգման փուլում  իրականացնի հեղինակային վերահսկողության աշխատանքները:

 
Խորհրդատուն պետք է իրականացնի`

  • Տարածքի ճարտարագիտական վերլուծություն և  հետազոտում, ճարտարագիտական դիզայնի նախագծերի մշակում և մանրամասն բյուջեի կազմում,
  • նախագծի հայեցակարգի մշակում, հնարավոր նախածային լուծումների տարբերակների առաջարկում  մասնագիտական համակարգչային ծրագրերի միջոցով (AutoCAD, 3Dmax,  ArchiCAD կամ այլ կիրառելի ծրագրեր) և համաձայնեցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ (ՁԻՀ), 
  • տարածքի վերանորոգման աշխատանքների և օգտագործվելիք նյութերի վերաբերյալ համապատասխան նախագծահաշվարկային փաթեթի պատրաստում,  
  • նախագծման աշխատանքների իրականացում համաձայն առաջադրանքների, առկա ստանդարտների (ՀՀ Շինարարական նորմեր և կանոններ), Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի ստանդարտների և ՁԻՀ-ի պահանջների,
  • մշակած նախագծի համաձայնեցում լիազորված բոլոր մարմինների հետ համապատասխան օրենքով սահմանված կարգով,
  • հեռախոսային, հակահրդեհային, անվտանգության համակարգերի և տվյալների ցանցի մանրամասն նախագծի մշակում, որը կներառի հիմնական սխեման, որը պետք է ներառի գծագրեր, որոնք նկարագրում են մալուխի համակարգում ներառված սարքավորումների աշխատանքային սկզբունքները, ցանցի տեղադրման նախագիծը, որը պետք է ներառի մալուխապատման մանրամասն նկարագիրը, ցանցի ֆունկցիոնալությունը ՎՏԿ շենքի տարբեր հատվածներում, մալուխի տվյալները և միացման աղյուսակները, համակարգի սարքավորումների բնութագրերը և ցանցի ու դրա հետ կապված սարքավորումների ծավալաթերթը և բյուջեն:

Նախագծման և տեղադրման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն TIA/EIA-568-B ստանդարտին համապատասխան: 


Նախագծա-նախահաշվային աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2013թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: 


Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Ճարտարագիտական նախագծման ընկերությունը կամ նրա հիմնական անձնակազմը պետք է ունենա նվազագույնը 5 տարվա փորձառություն հասարակական շինությունների նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտում,
  • պետք է ունենա բոլոր պահանջվող արտոնագրերն (լիցենզիաները) ու գործի համաձայն ՀՀ օրենսդրության,
  • պետք է ունենա առնվազը երեք նմանօրինակ աշխատանքների իրականացումը հավաստող փաստաթղթային փաթեթ,
  • ընկերության անձնակազմը պետք է ունենա առնվազն մեկ մասնագետ յուրաքանչյուր նշված առաջադրանքի իրականացման համար պահանջվող հիմնական մասնագիտական ոլորտում:

Մրցույթին մասնակցելու մեջ հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել կոնսորցիումով:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 19-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլ հիմնավորող փաստաթղթեր) ստորև նշված հասցեով:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության 

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. info@ffpmc.am




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ