Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Աքսելերացիա՝ Ձեռներեց կանանց համար

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝

Իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ

ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Աքսելերացիայի ծրագիր – 10 շաբաթ

 

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագրին:

 

Ծրագրին կարող են դիմել (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև արդյունաբերություն, սննդի արտադրություն և այլն) ոլորտներում ավելի քան 2 տարի գործող` կին ձեռներեցների կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունները:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել ընկերություններում ներգրավված կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում։

 

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին` ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝ 

   ● Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ;

   ● Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, մենթորների հետ անհատական (one-on-one) հանդիպումներով։

 

Աքսելերացիոն ծրագրի տևողությունը 10 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով։ Ծրագիրը կներառի նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ ։ 

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ 

Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 

Ծրագիրն առաջնահերթ խրախուսում է այն կին ձեռներեցների կողմից հիմնադրված կամ ղեկավարվող ընկերությունների մասնակցությունը, ովքեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ են։

 

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող ընկերություններին հրավիրում ենք դիմելու ծրագրին մինչև 2021 թվականի հունվարի 13-ը, ժամը 23:59, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը` «Կանանց տեխնոլոգիական հմտությունների ընդլայնումն ու զարգացումը գյուղատնտեսության և արտադրության ոլորտում» ծրագիր։

 

Հարցերի դեպքում կարող եք գրել[email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 094580787 հեռախոսահամարով:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ