14.08.2012
Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ)
Ամսաթիվ` 2012թ. օգոստոսի 10
Պայմանագրի No. 2.3.2-W-1
ՀԲ փոխառության No. 7963- AM
ՀԲ փոխառության անվանում` Էլ.- հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր
1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է վարկ` Էլ.- հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLAB) վերանորոգման պայմանագրի (թիվ 2.3.2-W-1) շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:
2. ՀՀ ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ հրավիրում է ներկայացնելու կնքված Հայտեր` Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLAB) վերանորոգման համար: Վերանորոգման տևողությունը կկազմի մոտ 4 ամիս:
3. Մրցութային փաթեթները կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում` յուրաքանչյուր փաթեթի համար 50,000 ՀՀ դրամ անվերադարձ վճարի դիմաց: Վճարումները պետք է իրականացվեն ԱՖԾԿԿ-ի` ստորև նշված բանկային հաշվին ուղղակի փոխանցման միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են հետագա տեղեկատվությունը ձեռք բերել միևնույն հասցեով:
4. Հայտերը ուժի մեջ կմնան Հայտերի բացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում, և դրանց կից պետք է ներկայացվի Հայտի երաշխիք 1,750,000 ՀՀ դրամ գումարի չափով:
5. Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:
2012թ-ի օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին (տեղական ժամանակ, GMT+4) ստորև նշված հասցեում տեղի կունենա նախամրցութային հանդիպում հավանական Հայտատուների հետ:
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը` ժամը 15:00-ը (տեղական ժամանակ, GMT+4): Հայտերի ներկայացումը էլեկտրոնային տարբերակով չի թույլատրվում: Հայտերը ֆիզիկապես կբացվեն նույն օրը,
նույն ժամին հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կնախընտրեն այցելել:
7. Որակավորման չափանիշները ներառում են`
- շինարարական աշխատանքների տարեկան ծավալները վերջին երեք տարիներից (2009-2011թթ.) որևիցե մեկում պետք է նվազագույնը կազմեն 172,000,000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/,
- Հաղթող ճանաչված Հայտատուի իրացվելի ակտիվների և/կամ առանց այլ պայմանագրային պարտավորությունների վարկային միջոցների նվազագույն գումարը պետք` կազմի 65,000,000 ՀՀ դրամ,
- Վերջին 5 տարիների ընթացքում Աշխատանքներին համարժեք առնվազն երկու համանման բնույթի, չափսի և բարդության շինարարություններում որպես գլխավոր կապալառու հանդես գալու փորձ (այս պահանջին համապատասխանելու համար, այդ աշխատանքները պետք է ավարտված լինեն առնվազն 70%-ով),
- Համանման բնույթի և ծավալի աշխատանքների իրականացման աշխատանքային 5 տարվա փորձ ունեցող
- Ծրագրի ղեկավար, այդ թվում 3 տարուց ոչ պակաս որպես Ղեկավարի հանդես գալու փորձ:
8. Ուշացված հայտերը կմերժվեն և չբացված տարբերակով կվերադարձվեն Հայտատուներին:
Վերոշարադրյալի շրջանակում ներկայացվող հասցեն, որին հղում է կատարվում, հետևյալն է.
պրն. Էդգար Ավետյան Գործադիր տնօրեն
ՀՀ ֆիանանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ /ԱՖԾԿԿ/
ՀՀ ֆինանսների նախարարություն
սենյակ No:344, կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ` (+374-10) 52 34 71, 59 53 43
Ֆաքս` (+374-10) 545 708
Էլ. փոստ`info@ffpmc.am
Հաշվեհամարի մանրամասներն են`
HSBC Բանկ Հայաստան
001-155142 - 045
Swift Code: MIDLAM22
Վերադարձ