Ընթացիկ հայտարարություններ

“ՏԲ Կառավարման Համակարգեր” և JAVA OOP դասընթացներ

20.06.2013

Հիշեցնում ենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում կիրականացվեն հետևյալ դասընթացները` ...

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ: C# Մակարդակ 1

19.06.2013

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին: Միայն այս ամառ Դուք հնարավորություն ունեք մասնակցելու C# ԱՆՎՃԱՐ դասընթացի ...

Հայերենի Լեզվի Դասընթաց Օտարերկրյա Ուսանողների Համար

11.06.2012


Հայերենի Լեզվի Դասընթաց Օտարերկրյա Ուսանողների Համար


Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում են նոր դասընթաց` Հայերեն Լեզու Օտարերկրյա Ուսանողների Համար:


Դասընթացը կվարի բարձր որակավորում ունեցող լեզվաբան Միլենա Բաբայանը, ով ունի մեծ փորձ տարբեր մակարդակի խմբերում անգլերենի և հայերենի դասընթացներ անցկացնելու մեջ:


Նա աշխատել է բազմամշակույթ ուսանողական խմբեր հետ և 2001 թվականից, դասավանդել անգլերեն և հայերեն Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ինչպես նաև դասավանդել է հայերեն լեզու օտարերկյա և սպյուռքահայ ուսանողներին 1999 թվականից ի վեր:


Միլենա Բաբայանը արժանացել է արծատե մեդալի Երևանի Պետական Բժշկական Համալսարանի կողմից` կրթության, գիտության, բժշկության և այլ բնագավառներում անթերի աշխատանք կատարելու համար: Նա մի շարք հրապարակումների հեղինակ է, այդ թվում` “Սովորում ենք կարդալ հայերեն” (հրապարակված 2003 թ.), “Սովորում ենք գրել հայերեն” (հրապարակված 2003 թ.), “Հայերեն Քերականական Վարժություններ” (հրապարակված 2005 թ.), “Հատուկ բժշկական տերմինների բառարան անգլախոս ուսանողների համար” (հրապարակված 2006 թ.), “Ռուս-անգլերեն-հայերեն բժշկական բառարան” (հրապարակված 2007 թ.):


Դասընթացի վերջնական նպատակը


Դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա հայերեն լեզվով հասկանալ և հեշտությամբ շփվել տարբեր միջավայրերում, կսովորի բազային քերականության սկզբունքները, և իհարկե, կկարողանա կարդալ տեխնիկական բնույթի հոդվածներ.


Ինչ է ուսուցանվելու


Դասընթացը ներառում է խոսելու, կարդալու, գրելու, լսելու և քերականական բաժիններ, որոնք համապատասխանաբար բաժանվում են տարբեր մակարդակների: Դասընթացը նախատեսված է ոչ միայն սկսնակների համար, այլ նաև բարձրակարգ մասնագետների համար, որոնք ցանկանում են սովորել պրոֆեսիոնալ հայերեն` ինտենսիվ և արագ կերպով:


Դասընթացի հիմանական թեմաներն են`

  • Բանավոր խոսք
  • Քերականական վարժություններ
  • Քննարկումներ տարբեր ոլորտներում
  • Մասնագիտական երկխոսություններ
  • Ներկայացումներ
  • Մասնագիտական հոդվածների ընթերցանություն
  • Մասնագիտական բառապաշար
  • Նամակների գրելաձև


Դասընթացի սկիզբը` 19 հունիսի 2012

Դասընթացի ավարտը` 06 սեպտեմբերի 2012

Ուսման տևողությունը` 3 ամիս, 48 ժամ (Երեքշաբթի, Հինգշաբթի)

Դասընթացի ժամերը` 17:00 - 19:00

Վայրը` Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոն(Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ)

Դասընթացի լեզուն` անգլերեն

Դասընթացի արժեքը 60 000 դրամ (20 000 դրամ ամսական)


Մասնակիցներին որևէ նախնական գիտելիքներ հարկավոր չեն:


Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` այցելելելով հttp://www.aitc.am/eng/online_registration/ մինչև ս./թ. Հունիսի 18-ը , 2012: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք` 010 556 810:


Խնդրում ենք հնարավորինս շուտ գրանցվել, քանզի տեղերը սահմանափակ են: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Ռեսուրսներ | Նորություններ | Հայտարարություններ | Կապ